https://arm.sputniknews.ru/20261021/khuzarkutjunner-stepanavani-uzhegh-hajastani-ajakicneri-mvot-patgamavvorn-ahazangum-e-108359601.html
Խուզարկություններ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» աջակիցների մոտ. պատգամավորն ահազանգում է
Խուզարկություններ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» աջակիցների մոտ. պատգամավորն ահազանգում է
Sputnik Արմենիա
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները: 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T09:20+0400
2026-10-21T09:20+0400
2026-10-21T09:34+0400
ստեփանավան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
խուզարկություն
տիմ ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106057898_0:84:1600:984_1920x0_80_0_0_c3b851163eec3e9c1c92663729b22539.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի տարածքում աջակիցների շրջանում խուզարկություններ են: Այս մասին ահազանգում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը: Նշենք, որ արդեն մի քանի օր է Գևորգյանը հայտնում է, որ իրենց կուսակցության աջակիցներին և համախոհներին կամ նրանց ազգականներին քաղաքական դրդապատճառներով հեռացնում են աշխատանքից կամ ճնշումներ են գործադրում: Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը գրառում էր արել, որտեղ ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել ուղիղ դիմել իրեն՝ nikolpashinyan@gmail.com էլ. փոստի հասցեով: Նա նաև շեշտել էր, որ նման գործողություն իրականացրած ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի: Երեկ նրա կոչին արձագանքել էր ընդամենը 3 մարդ: Հատկանշական է, որ նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն էր։ Նա մի քանի տեսանյութեր էր ուղարկել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ անդամներին աշխատանքից ազատելու մասին, որոնց ՀՀ վարչապետը պատասխանել էր հերքումով։Ի դեպ, հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» թեկնածու ունի միայն Ստեփանավանում։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106057898_89:0:1512:1067_1920x0_80_0_0_98c7cdac487c78afb3b536516f976add.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, խուզարկություն, տիմ ընտրություններ
ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, խուզարկություն, տիմ ընտրություններ
Խուզարկություններ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» աջակիցների մոտ. պատգամավորն ահազանգում է
09:20 21.10.2026 (Թարմացված է: 09:34 21.10.2026) Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի տարածքում աջակիցների շրջանում խուզարկություններ են: Այս մասին
ահազանգում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը:
Նշենք, որ արդեն մի քանի օր է Գևորգյանը հայտնում է, որ իրենց կուսակցության աջակիցներին և համախոհներին կամ նրանց ազգականներին քաղաքական դրդապատճառներով հեռացնում են աշխատանքից կամ ճնշումներ են գործադրում:
«Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում: Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները։ Երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»,- գրել է Գևորգյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը գրառում էր արել, որտեղ ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել ուղիղ դիմել իրեն՝ nikolpashinyan@gmail.com էլ. փոստի հասցեով: Նա նաև շեշտել էր, որ նման գործողություն իրականացրած ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի: Երեկ նրա կոչին արձագանքել էր ընդամենը 3 մարդ: Հատկանշական է, որ նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր
Անդրանիկ Գևորգյանն էր։ Նա մի քանի տեսանյութեր էր ուղարկել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ անդամներին աշխատանքից ազատելու մասին, որոնց ՀՀ վարչապետը պատասխանել էր հերքումով։
Ի դեպ, հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» թեկնածու ունի միայն Ստեփանավանում։