https://arm.sputniknews.ru/20261021/5000-drami-pvokharen-20-000-dram-ngn-n-el-aveli-kkhstacni-tuganqnery-108401161.html
5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ-ն էլ ավելի կխստացնի տուգանքները
5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ-ն էլ ավելի կխստացնի տուգանքները
Sputnik Արմենիա
ՆԳՆ–ն նախորդ ամսվա օրենսդրական նախագծով առաջարկվող արդեն իսկ կրկնակի բարձրացված տուգանքների չափը կրկնապատկել է։ Ստացվում է՝ մի շարք տուգանքներ ներկա գների... 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T21:32+0400
2026-10-21T21:32+0400
2026-10-21T21:32+0400
վարորդ
տուգանք
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108400559_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ccc38af3c528b56b7c1afa7103ed42b4.jpg
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները էլ ավելի կխստացվեն։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, հայտնում է նախարարարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ սեպտեմբերին հանրային քննարկման ներկայացված նախագծով ՆԳՆ–ն առաջարկում էր, օրինակ, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար սահմանել տուգանք 10 հազար դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն և կիրառել 1 տուգանային միավոր։Ըստ առաջարկվող խստացման՝ գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն կսահմանվի 20 հազար դրամ։Ըստ նախագծի՝ եթե խախտմամբ կայանված տրանսպորտային միջոցը տարհանվի և տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք, ապա տուգանքի չափը կկազմի 29 հազար դրամ։ Այս դեպքում ևս տուգանային 1 միավոր «կգանձվի»։Փոփոխությունների մեկ այլ խումբ վերաբերում է անհատական շարժունակության միջոցներին՝ ինքնագլորներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն․ ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ
Sputnik Արմենիա
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն․ ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ
2026-10-21T21:32+0400
true
PT2M37S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108400559_240:0:1680:1080_1920x0_80_0_0_a851e9e6ddf359d0525749c52d4d9070.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարորդ, տուգանք, ներքին գործերի նախարարություն (նգն), видео
վարորդ, տուգանք, ներքին գործերի նախարարություն (նգն), видео
5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ-ն էլ ավելի կխստացնի տուգանքները
ՆԳՆ–ն նախորդ ամսվա օրենսդրական նախագծով առաջարկվող արդեն իսկ կրկնակի բարձրացված տուգանքների չափը կրկնապատկել է։ Ստացվում է՝ մի շարք տուգանքներ ներկա գների համեմատ կքառապատկվեն։
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները էլ ավելի կխստացվեն։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, հայտնում է
նախարարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սեպտեմբերին հանրային քննարկման ներկայացված
նախագծով ՆԳՆ–ն առաջարկում էր, օրինակ, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար սահմանել տուգանք 10 հազար դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն և կիրառել 1 տուգանային միավոր։
Ըստ առաջարկվող խստացման՝ գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն կսահմանվի 20 հազար դրամ։
Մայրաքաղաքում երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում կայանելու համար գործող 5000 դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։ Նշենք, որ սեպտեմբերին նախագծով սահմանված էր 10 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Ըստ նախագծի՝ եթե խախտմամբ կայանված տրանսպորտային միջոցը տարհանվի և տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք, ապա տուգանքի չափը կկազմի 29 հազար դրամ։ Այս դեպքում ևս տուգանային 1 միավոր «կգանձվի»։
Փոփոխությունների մեկ այլ խումբ վերաբերում է անհատական շարժունակության միջոցներին՝ ինքնագլորներին։