https://arm.sputniknews.ru/20260928/erkrvord-gits-kangnelu-hamar-arajarkvum-e-10-000-dram-tuganq-ev-1-tuganajin-miavvor-107395007.html
«Երկրորդ գիծ» կանգնելու համար առաջարկվում է 10 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր
«Երկրորդ գիծ» կանգնելու համար առաջարկվում է 10 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր
Sputnik Արմենիա
Նախագծով առանձին պատասխանատվություն կսահմանվի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։ 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T14:53+0400
2026-09-28T14:53+0400
2026-09-28T14:53+0400
նախագիծ
ճանապարհային ոստիկանություն(ճո)
տուգանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/17/103747261_0:261:2560:1701_1920x0_80_0_0_e92145353a7db0b075d46ab63d6f3b45.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ներքին գործերի նախարարությունը մտադիր է խստացնել տուգանքները ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար։Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով առաջարկվում է որոշ խախտումների համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 կամ 2 տուգանային միավոր։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։Առաջարկվում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։Մեկ այլ փոփոխություն էլ նախատեսում է սահմանել երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում մեքենա տեղակայելու դեպքում։ Այս խախտման համար ևս առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։Նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ մեքենա վարելու դեպքերի ստուգման կարգում։ Արյան և մեզի հետ մեկտեղ օրենսգրքում նախատեսվում է ամրագրել նաև թքի միջոցով հետազոտությունը։ Թքի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը ևս հնարավոր կլինի ստուգել նախատեսված ընթացակարգով։Եթե նախագիծն ընդունվի, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/17/103747261_241:0:2516:1706_1920x0_80_0_0_8151c0dd49bd6406dd3b6e71dded0a5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագիծ, ճանապարհային ոստիկանություն(ճո), տուգանք
նախագիծ, ճանապարհային ոստիկանություն(ճո), տուգանք
«Երկրորդ գիծ» կանգնելու համար առաջարկվում է 10 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր
Նախագծով առանձին պատասխանատվություն կսահմանվի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ներքին գործերի նախարարությունը մտադիր է խստացնել տուգանքները ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով առաջարկվում է որոշ խախտումների համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 կամ 2 տուգանային միավոր։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Առաջարկվում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։
Նախագծով առանձին պատասխանատվություն կսահմանվի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։ Նախագծի ընդունման դեպքում վարորդը կտուգանվի 10 հազար դրամով, ինչպես նաև կկիրառվի 1 տուգանային միավոր։
Մեկ այլ փոփոխություն էլ նախատեսում է սահմանել երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում մեքենա տեղակայելու դեպքում։ Այս խախտման համար ևս առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ մեքենա վարելու դեպքերի ստուգման կարգում։ Արյան և մեզի հետ մեկտեղ օրենսգրքում նախատեսվում է ամրագրել նաև թքի միջոցով հետազոտությունը։ Թքի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը ևս հնարավոր կլինի ստուգել նախատեսված ընթացակարգով։
Եթե նախագիծն ընդունվի, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։