https://arm.sputniknews.ru/20261021/14-andz-e-dzerbakalvel-stepanavanum-katarvats-khuzarkutjunneric--hetvo--108360819.html
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում խուզարկություններից հետո
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում խուզարկություններից հետո
Sputnik Արմենիա
Իրավապահները խուզարկել են կուսակցության Ստեփանավանի գրասենյակը քրեական վարույթի շրջանակում: 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T09:47+0400
2026-10-21T09:47+0400
2026-10-21T10:12+0400
ձերբակալություն
ստեփանավան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1115/38/11153805_0:0:2048:1153_1920x0_80_0_0_b44dfc2d512d9e569771b1d4400641a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի գրասենյակում խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից: Նշենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հայտնել էր, որ կուսակցության Ստեփանավանի տարածքում աջակիցների շրջանում խուզարկություններ են:Sputnik Արմենիայի աղբյուրներն էլ հայտնել էին, որ 5 անձի տեղափոխում էին Հակակոռուպցիոն կոմիտե, ու պետք է խուզարկություններ իրականացվեն Ստեփանավանում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում:Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը գրառում էր արել, որտեղ ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել ուղիղ դիմել իրեն՝ nikolpashinyan@gmail.com էլ. փոստի հասցեով: Նա նաև շեշտել էր, որ նման գործողություն իրականացրած ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի: Երեկ նրա կոչին արձագանքել էր ընդամենը 3 մարդ: Հատկանշական է, որ նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն էր։ Նա մի քանի տեսանյութեր էր ուղարկել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ անդամներին աշխատանքից ազատելու մասին, որոնց ՀՀ վարչապետը պատասխանել էր հերքումով։Ի դեպ, հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» թեկնածու ունի միայն Ստեփանավանում։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1115/38/11153805_129:0:1949:1365_1920x0_80_0_0_cbaf152e2a5d826372dbc15347d75990.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
ձերբակալություն, ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում խուզարկություններից հետո
09:47 21.10.2026 (Թարմացված է: 10:12 21.10.2026) Իրավապահները խուզարկել են կուսակցության Ստեփանավանի գրասենյակը քրեական վարույթի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի գրասենյակում խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հայտնել էր, որ կուսակցության Ստեփանավանի տարածքում աջակիցների շրջանում խուզարկություններ են:
«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեցին կոմիտեից:
Sputnik Արմենիայի աղբյուրներն էլ հայտնել էին, որ 5 անձի տեղափոխում էին Հակակոռուպցիոն կոմիտե, ու պետք է խուզարկություններ իրականացվեն Ստեփանավանում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը գրառում էր արել, որտեղ ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել ուղիղ դիմել իրեն՝ nikolpashinyan@gmail.com էլ. փոստի հասցեով: Նա նաև շեշտել էր, որ նման գործողություն իրականացրած ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի: Երեկ նրա կոչին արձագանքել էր ընդամենը 3 մարդ: Հատկանշական է, որ նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր
Անդրանիկ Գևորգյանն էր։ Նա մի քանի տեսանյութեր էր ուղարկել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ անդամներին աշխատանքից ազատելու մասին, որոնց ՀՀ վարչապետը պատասխանել էր հերքումով։
Ի դեպ, հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» թեկնածու ունի միայն Ստեփանավանում։