Միլիոնավոր դրամները փոխարինել 50 000 դրամով. պատգամավորը` դեղերի գների խնդրի մասին
23:30 20.10.2026 (Թարմացված է: 23:44 20.10.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը ներկայացրել է հայաստանյան սոցիալ– տնտեսական ու քաղաքական մի շարք խնդիրների շուրջ իրենց քաղաքական ուժի առաջարկած լուծումները։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջարկած դեղերի մասին օրենքի նախագիծն ավելի վաղ է դրվել շրջանառության մեջ և բացարձակ կապ չունի Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծի հետ. «Աբովյան Time»-ի եթերում ասում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
ԱՆ–ի հեղինակած նախագծով առաջարկվում է միջազգային գրանցում ունեցող դեղերի` ՀՀ–ում գրանցման ժամկետը կրճատել` ներկայիս 31 օրացուցային օրվա փոխարեն սահմանելով առավելագույնը 10 օր։ Նախարարությունն առաջարկվում է նաև հայտատուներին ազատել լաբորատոր փորձաքննության պահանջից` հիմք ընդունելով միջազգային մարմինների կողմից իրականացված գնահատումները։ Դա ևս, հեղինակների կարծիքով, կազատի հայ տնտեսվարողներին լրացուցիչ ֆինանսական բեռից։
«Ուժեղ Հայաստանի» տպավորությունը
«Ուժեղ Հայաստանի» տպավորությունը
«Այնպիսի տպավորություն էր, որ մեր ասելուց հետո անմիջապես գործի անցան։ Իրենք էլ ունեն նման նախագիծ, որ պետք է պարզեցնի դեղերի գրանցման ընթացակարգը, որը բացարձակ կապ չունի մեր օրինագծի հետ»,– ասում է ընդդիմադիր պատգամավորը։
Նրա մեկնաբանմամբ` «Ուժեղ Հայաստանն» իր հեղինակած նախագծով առաջարկում է պարզեցնել դեղերի գրանցման ընթացակարգը` ԵՄ–ում գրանցված դեղերի փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության սկզբունքով մի քանի հազար անուն դեղ ավտոմատ վերագրանցել ՀՀ–ում։ Նախագծի հեղինակներն առաջարկում են նաև նվազեցնել պետական տուրքը, կամ, ինչպես Ֆարմանյանն է ասում. «միլիոնավոր դրամները փոխարինել ընդամենը 50 000 դրամով»։
Ի տարբերություն «Ուժեղ Հայաստանի», առողջապահության նախարարությունը պետտուրքի նվազեցում չի առաջարկում։
«Իհարկե կան գաղափարական տարբերություններ։ Բայց, եթե իրենց նախագծի ընդունումով մեր ժողովրդի համար լավ կլինի, մենք չենք չարախնդում, թող անեն»,– ասում է Ֆարմանյանը։
200-250 հազար մարդ ունենալու են սոցիալական լուրջ խնդիրներ
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է նաև գյուղմթերքի արտահանման խնդիրներին` նշելով, որ ստեղծված բարդ իրավիճակը որոշակի մեղմելու համար պետական բյուջեից արտահանողներին ֆինանսավորելը հեռանկար չունի։

«Այդ պետական բյուջեից ֆինանսավորումը երկար ճանապարհ չի կարող ունենալ։ Արտահանման խնդիրը, ուշ թե շուտ, իրենց մաշկի վրա զգալու են բազմահազար մեր հայրենակիցներ` տարբեր հաշվարկներով 200-250 հազար մարդ ունենալու են սոցիալական լուրջ խնդիրներ»,– ասում է Ֆարմանյանը։
Նրա համոզմամբ` ԵՄ երկրները չեն կարող լիարժեք այլընտրանք դառնալ Հայաստանի համար ավանդական արտահանման ուղղության դարձած ԵԱՏՄ–ին։
Հայկական ապրանքների արտահանման համար 2 տարով մաքսատուրքերի զրոյացումը ԵՄ–ի կողմից ևս, նրա խոսքով, հայ արտադրողներին օգուտ չի տա` Եվրոպայում էլ մեր արտադրանքի նկատմամբ պահանջարկ չի ձևավորի։
Հայկական ապրանքների արտահանման համար 2 տարով մաքսատուրքերի զրոյացումը ԵՄ–ի կողմից ևս, նրա խոսքով, հայ արտադրողներին օգուտ չի տա` Եվրոպայում էլ մեր արտադրանքի նկատմամբ պահանջարկ չի ձևավորի։
«Այստեղ կա նախևառաջ որակի և քանակների խնդիր։ Մենք ունենք շատ լավ առաջարկ` նախընտրական, ըստ որի պետք է ստեղծվեն մթերման կայաններ, որպեսզի պետական օժանդակությամբ հնարավոր լինի մանր գյուղացիական տնտեսություններից համապատասխան պայմանագրերով հավաքագրել փոքր քանակներով բերքը, որպեսզի խոշոր քանակներով հնարավոր լինի արտահանել։ Պատկերացրեք` մի գյուղացիական տնտեսությունը, որն «իքս» քանակի արտադրանք ունի, ասենք` ծիրան, պետք է տանի ֆրանսիական կոնկրետ քաղաքի, կոնկրետ սուպերմարկետ։ Բայց այնտեղ կոնկրետ քանակներ, կոնկրետ որակական պահանջներ են ներկայացվում, որ պետք է լինի այսքան սանտիմետր, պետք է լինի մուգ դեղին գույնի, պետք է անդադար այդ քանակը հնարավոր լինի ապահովել։ Մենք այսպիսի քանակներ էլ չունենք, որակական խնդիրներ էլ կան։ Եվ այս խնդիրները դեռ չլուծած պետք չէ խոսել զրոյական մաքսատուրքերով ԵՄ արտահանելու մասին։ Ասենք` եթե ծիրանի կիլոգրամն արժե 1000 դրամ, մաքսատուրքի զրոյացման արդյունքում դառնա 900։ Դա ինչ–որ բան փոխելո՞ւ է»,– ասում է Ֆարմանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև ընդգծում է, որ ԵՄ–ն նույնիսկ չի բանակցում այն երկրների հետ, որոնց արտահանման 40 և ավելի տոկոսը բաժին չի ընկնում ԵՄ երկրներին։ Իսկ Հայաստանի արտահանման կառուցվածքում ԵՄ–ի ուղղությունը չի գերազանցում 7-8 տոկոսը։
Պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հետ զրույցը ամբողջությամբ` տեսանյութում։
Պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հետ զրույցը ամբողջությամբ` տեսանյութում։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ավելի ուշ` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։