00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը ծիրանի փոխարեն հանքաքար է արտահանել ԵՄ, պատճառն էլ պղնձի գնի աճն է. Թավադյան

© Sputnik / Aram NersesyanՔաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2026
Բաժանորդագրվել
Աղասի Թավադյանի խոսքով` պղնձի և մոլիբդենի վրա գրված չէ made in Armenia, և Եվրոպայի համար միևնույն է, թե որ երկրից է ձեռք բերում հանքանյութը։ Հետևաբար, սա ոչ այնքան Հայաստանին օժանդակելու հարց է, որքան ԵՄ–ի համար շահավետ գնում։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը ծիրանի փոխարեն հանքաքար է արտահանել Եվրամիություն. Sputnik Արմենիային ասել է տնտեսագետ, tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ 2026 թվականի հունվար–հուլիսին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72,9%-ով։ Մինչդեռ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր Հայաստանի հետ ապրանքաշրջանառության «դրամատիկ անկման» մասին։
«Արտահանման աճի 80-90 տոկոսը պայմանավորված է հենց հանքաքարի և խտանյութի արտահանման ծավալների մեծացմամբ։ Իսկ ծիրանի և այլ պտուղ–բանջարեղենի արտահանումը դեպի ԵՄ այս ընթացքում չի ավելացել։ Հակառակը` ընդհանուր արտահանման պատկերի մեջ մենք ունենք 50% կրճատում` 2025թ–ի ամռան համեմատ։ Այսինքն` պլանավորված արտահանման կեսը չի արտահանվել»,– արձանագրում է տնտեսագետը` ենթադրելով, որ եթե չարտահանված գյուղմթերքը չի սպառվել նաև ներքին շուկայում, ապա, ամենայն հավանականությամբ, ոչնչացվել է։
Թավադյանի մեկնաբանմամբ` Պապոյանի ու Օվերչուկի հայտարարություների համադրումից կարող է տպավորություն ստեղծվել, թե Եվրոպան փոխարինում է Ռուսաստանին։ Բայց հրապարակված պաշտոնական ցուցանիշները այլ բան են վկայում։
«Հրապարակված վեց ամսվա տվյալներով դեպի ԵՄ արտահանումն աճել է 236 մլն դոլարով, որից 206 մլն դոլարը (87%-ը) բաժին է ընկնում հանքաքարին և խտանյութին։ Առանց հանքաքարի՝ դեպի ԵՄ արտահանման աճը կազմել է ընդամենը 16%, ինչը լիովին տեղավորվում է վերջին տասնամյակի ստանդարտ տատանումների միջակայքում»,– արձանագրում է տնտեսագետը և հավելում, որ, դատելով թվերից, ռուսական շուկան կորցրած հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքը փաստացի չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ։
Դա նույնպես արտացոլված է պաշտոնական վիճակագրության մեջ, որի համաձայն` հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ–ի կողմից սահմանափակված ապրանքների արտահանումը կրճատվել է 44%-ով՝ 224 մլն դոլարից իջնելով մինչև 125 մլն դոլար։ Ռուսաստան չարտահանված ապրանքի շուրջ 3/4–ը, Թավադյանի հաշվարկով, արտահանման որևէ այլ ուղղությունում այդպես էլ չի արտացոլվել։
Ասվածը վերաբերում է հիմնականում ծիրանին և այլ կորիզավոր պտուղներին, լոլիկին, ծաղիկներին, ձուկ- ձկնամթերքին։ Վերջինի կորուստները, նրա խոսքով, հատկապես մեծ են, քանի որ արագ փչացող ապրանքների պարագայում դժվար է ի սկզբանե պլանավորված շուկաներից արտադրանքը կարճ ժամանակում այլ շուկա տեղափոխելը։ Բացի այդ գյուղմթերքը ԵՄ շուկա հասցնելու համար լոգիստիկ ուղին երկարում է հավելյալ 2 շաբաթով։ Այսինքն` ՌԴ հասցնելու համար անհրաժեշտ 2 շաբաթվա փոխարեն ապրանքը ճանապարհին գրեթե մեկ ամիս է անցկացնում։ Շուտ փչացող ապրանքների համար սա ուղղակի անհաղթահարելի ժամկետ է։
Ինչ վերաբերում է հանքաքարին, այն տարիներ շարունակ եղել է ՀՀ–ից Եմ արտահանվող հիմնական ապրանքը։ Իսկ արտահանման ավելացումը, տնտեսագետի կարծիքով, պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։
«Երբ պղնձի գները բարձրանում են, Եվրոպան փորձում է տարբեր պետություններից այդ հումքը հնարավորինս էժան գներով ձեռք բերել։ Այսինքն` սա ոչ այնքան Հայաստանին օժանդակելու հարց է, այլ այդ պահին իր համար էժան հումքի ձեռքբերում է։ Իսկ պղնձի և մոլիբդենի վրա գրված չէ made in Armenia»,– նշում է Թավադյանը։
Հիշեցնենք` «Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Լրահոս
0