https://arm.sputniknews.ru/20261020/avtvobusum-entadrjal-brnutjun-katarats-tghamardy-dzerbakalvel-e-ngn--108327747.html
Ավտոբուսում ենթադրյալ բռնություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Ավտոբուսում ենթադրյալ բռնություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Սոցցանցերում հրապարակված տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Օգտատերերը ոստիկանությանը կոչ էին անում պաշտպանել կնոջը հնարվոր բռնությունից։ 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T12:10+0400
2026-10-20T12:10+0400
2026-10-20T12:10+0400
ավտոբուս
միջադեպ
ձերբակալություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում մի տղամարդ դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը - խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել», հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշենք, որ տեսանյութում մեկ այլ ուղևորուհի միջամտում է և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում` փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի վերջում տղամարդը հատակին նստած կնոջ հետ ստիպված է լինում լքել ավտոբուսը։Սոցցանցերում հրապարակված կադրերին արձագանքել էին սոցցանցերի օգտատերերը՝ նշելով, որ հատակին նստած կինը ակնհայտ բռնության է ենթարկվում։ Նրանք իրավապահ մարմիններին կոչ էին անում միջոցներ ձեռնարկել կնոջը պաշտպանելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, միջադեպ, ձերբակալություն
ավտոբուս, միջադեպ, ձերբակալություն
Ավտոբուսում ենթադրյալ բռնություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Սոցցանցերում հրապարակված տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Օգտատերերը ոստիկանությանը կոչ էին անում պաշտպանել կնոջը հնարվոր բռնությունից։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած
միջադեպը, որի ընթացքում մի տղամարդ դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը - խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել», հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ տեսանյութում մեկ այլ ուղևորուհի միջամտում է և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում` փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի վերջում տղամարդը հատակին նստած կնոջ հետ ստիպված է լինում լքել ավտոբուսը։
«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,–գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Սոցցանցերում հրապարակված կադրերին արձագանքել էին սոցցանցերի օգտատերերը՝ նշելով, որ հատակին նստած կինը ակնհայտ բռնության է ենթարկվում։ Նրանք իրավապահ մարմիններին կոչ էին անում միջոցներ ձեռնարկել կնոջը պաշտպանելու համար։