https://arm.sputniknews.ru/20261020/entadrjal-brnutjun-avtvobusum-ngnn-vorvonum-e-tesanjuti-tghamardun-108323770.html
Ենթադրյալ բռնություն ավտոբուսում. ՆԳՆ–ն որոնում է տեսանյութի տղամարդուն
Ենթադրյալ բռնություն ավտոբուսում. ՆԳՆ–ն որոնում է տեսանյութի տղամարդուն
Sputnik Արմենիա
Հրապարակված կադրերին արձագանքել են սոցցանցերի օգտատերերը՝ նշելով, որ հատակին նստած կինը ակնհայտ բռնության է ենթարկվում։ 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T10:45+0400
2026-10-20T10:45+0400
2026-10-20T10:48+0400
ավտոբուս
երևան
ուղևոր
լեզվակռիվ
հհ ոստիկանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/06/69676328_0:0:1601:901_1920x0_80_0_0_9ad416bcbd7ba209fc8ddeb49e9b09f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվ տարածվում է Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ուղևորներից մեկը դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը - խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել»։ Մեկ այլ ուղևորուհի միջամտում է տեղի ունեցողին և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում` փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի վերջում տղամարդը հատակին նստած կնոջ հետ ստիպված է լինում լքել ավտոբուսը։Sputnik Արմենիային ՆԳՆ–ից հայտնեցին, որ համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:Հրապարակված կադրերին արձագանքել են սոցցանցերի օգտատերերը՝ նշելով, որ հատակին նստած կինը ակնհայտ բռնության է ենթարկվում։ Նրանք իրավապահ մարմիններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել կնոջը պաշտպանելու համար։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/06/69676328_0:0:1601:1200_1920x0_80_0_0_415f697a1f8bc37911e35570c8c86e8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, երևան, ուղևոր, լեզվակռիվ, հհ ոստիկանություն
ավտոբուս, երևան, ուղևոր, լեզվակռիվ, հհ ոստիկանություն
Ենթադրյալ բռնություն ավտոբուսում. ՆԳՆ–ն որոնում է տեսանյութի տղամարդուն
10:45 20.10.2026 (Թարմացված է: 10:48 20.10.2026) Հրապարակված կադրերին արձագանքել են սոցցանցերի օգտատերերը՝ նշելով, որ հատակին նստած կինը ակնհայտ բռնության է ենթարկվում։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվ տարածվում է Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ուղևորներից մեկը դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը - խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել»։
Մեկ այլ ուղևորուհի միջամտում է տեղի ունեցողին և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում` փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի վերջում տղամարդը հատակին նստած կնոջ հետ ստիպված է լինում լքել ավտոբուսը։
Sputnik Արմենիային ՆԳՆ–ից հայտնեցին, որ համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
«Ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում երևացող անձին հայտնաբերելու ուղղությամբ», – հայտնեցին ՆԳՆ–ից։
Հրապարակված կադրերին արձագանքել են սոցցանցերի օգտատերերը՝ նշելով, որ հատակին նստած կինը ակնհայտ բռնության է ենթարկվում։
Նրանք իրավապահ մարմիններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել կնոջը պաշտպանելու համար։