00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ԺՊ

© Sputnik / Aram NersesyanԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսիա Սվաջյանը
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսիա Սվաջյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2026
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում 2025–ի հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու հոդվածներով:
«ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժականում կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։
Սվաջյանն առանձնացրել է առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն։
Հիշեցնենք ` սեպտեմբերի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանին և Արաքսիա Սվաջյանին։
Սվաջյանը նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 3-ին և համակարգում էր հանրակրթության, նախադպրոցական կրթության վաղ մանկության զարգացման ծրագրերի և ներառական կրթության ոլորտները։
Նրա պաշտոնանկությունը ԶԼՄ–ներում կապվում էր այս տավա հուլիսի Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում տեղի ունեցած սկանդալի հետ։ Կառավարությունն ավելի քան 32 միլիոն դրամ էր հատկացրել, որ սոցիալապես անապահով և խոցելի խմբերի երեխաները հնարավորություն ունենային ամառային հանգիստն անցկացնել ճամբարում, սակայն այնտեղ լուրջ խնդիրներ էին արձանագրվել՝ հիգիենայից մինչև սնունդ։ Բազմաթիվ ծնողներ դժգոհություններ էին ներկայացրել։
Լրահոս
0