https://arm.sputniknews.ru/20260717/skandalic-hetvo-pashtvonin-hrazhesht-tvvoghneri-cankum-karvogh-e-hajtnvel-naev-svajjany-zlm-104724522.html
Սկանդալից հետո պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել նաև Սվաջյանը. ԶԼՄ
Սկանդալից հետո պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել նաև Սվաջյանը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
«Աղբյուր» ճամբարի աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման հարցով հիմա ծառայողական քննություն է ընթանում։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T09:43+0400
2026-07-17T09:43+0400
2026-07-17T09:47+0400
հայաստան
սկանդալ
ճամբար
արաքսիա սվաջյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57459039_0:10:1601:910_1920x0_80_0_0_665ff5ae8b7392bc27cc55cb5a94b905.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ամառային ճամբարների շուրջ դժգոհություններից հետո առաջիկայում պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։Խոսքը մասնավորապես վերաբերում է «Աղբյուր» ճամբարին։ Կառավարությունն ավելի քան 32 միլիոն դրամ էր հատկացրել, որ սոցիալապես անապահով և խոցելի խմբերի երեխաները հնարավորություն ունենային ամառային հանգիստն անցկացնել ճամբարում, սակայն այնտեղ լուրջ խնդիրներ էին արձանագրվել՝ հիգիենայից մինչև սնունդ։ Բազմաթիվ ծնողներ դժգոհություններ էին ներկայացրել։Նշենք, որ «Աղբյուր» ճամբարում աշխատանքների կազմակերպման հարցով հիմա ծառայողական քննություն է ընթանում։Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԶԼՄ-ներն անդրադարձել էին Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարի աշխատանքին, որտեղ շուրջ 250 երեխա էին տեղափոխել Հայաստանի տարբեր մարզերի խոցելի ընտանիքներից։ Պարզվել էր, որ ճամբարում կենցաղային անմխիթար պայմաններ են, երեխաները քնում են փայտե, խարխուլ տնակներում, անգամ լողանալու նորմալ հնարավորություններ չկան, որովհետև տաք ջուր չկա, սնունդը քիչ է և վատորակ, երեխաների ժամանցը ևս ըստ պատշաճի չի կազմակերպվում և այլն։ Ծնողների բարձրացրած աղմուկից հետո բոլոր երեխաներին տեղափոխել էին Ծաղկաձորի մոտ գտնվող Փյունիկ գյուղի «Զեփյուռ» ճամբար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57459039_0:0:1423:1067_1920x0_80_0_0_39e35038e5287de877a6cf406b6958cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սկանդալ, ճամբար, արաքսիա սվաջյան, պաշտոն
հայաստան, սկանդալ, ճամբար, արաքսիա սվաջյան, պաշտոն
Սկանդալից հետո պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել նաև Սվաջյանը. ԶԼՄ
09:43 17.07.2026 (Թարմացված է: 09:47 17.07.2026) «Աղբյուր» ճամբարի աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման հարցով հիմա ծառայողական քննություն է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ամառային ճամբարների շուրջ դժգոհություններից հետո առաջիկայում պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
Խոսքը մասնավորապես վերաբերում է «Աղբյուր» ճամբարին։ Կառավարությունն ավելի քան 32 միլիոն դրամ էր հատկացրել, որ սոցիալապես անապահով և խոցելի խմբերի երեխաները հնարավորություն ունենային ամառային հանգիստն անցկացնել ճամբարում, սակայն այնտեղ լուրջ խնդիրներ էին արձանագրվել՝ հիգիենայից մինչև սնունդ։ Բազմաթիվ ծնողներ դժգոհություններ էին ներկայացրել։
«Ստեղծված իրավիճակը զայրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և հենց այդ հանգամանքն է պատճառ դարձել, որ քննարկվի պատասխանատու փոխնախարարներից ևս մեկի պաշտոնանկության հարցը։ Միևնույն ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվում։ Նա շարունակում է պաշտոնավարել՝ չնայած այսքան սկանդալներին, ինչպես նաև իր մտերիմների՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիոն գործի բացահայտմանը, որը ներկայումս քննվում է դատարանում»,- գրում է թերթը։
Նշենք, որ «Աղբյուր» ճամբարում աշխատանքների կազմակերպման հարցով հիմա ծառայողական քննություն է ընթանում։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԶԼՄ-ներն անդրադարձել էին Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարի աշխատանքին, որտեղ շուրջ 250 երեխա էին տեղափոխել Հայաստանի տարբեր մարզերի խոցելի ընտանիքներից։ Պարզվել էր, որ ճամբարում կենցաղային անմխիթար պայմաններ են, երեխաները քնում են փայտե, խարխուլ տնակներում, անգամ լողանալու նորմալ հնարավորություններ չկան, որովհետև տաք ջուր չկա, սնունդը քիչ է և վատորակ, երեխաների ժամանցը ևս ըստ պատշաճի չի կազմակերպվում և այլն։ Ծնողների բարձրացրած աղմուկից հետո բոլոր երեխաներին տեղափոխել էին Ծաղկաձորի մոտ գտնվող Փյունիկ գյուղի «Զեփյուռ» ճամբար: