00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
15 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
18 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:38
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գեոպոլիտիկ մեծ առևտուր է գնում. քաղաքագետը կանխատեսում է ՀՀ–ի տեղը փոփոխվող աշխարհում

Բաժանորդագրվել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը չի բացառում, որ գեոպոլիտիկ բազմամակարդակ առևտրի մեջ հիմնական գեոպոլիտիկ ուժային բևեռներն ունեն որոշակի պայմանավորվածություններ։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Աշխարհում գեոպոլիտիկ մեծ առևտուր է ընթանում, որի արդյունքում տեղի է ունենալու աշխարհի նոր բաժանում` ազդեցության գոտիների իմաստով։ «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը` վերլուծելով աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

Մենք ականատես ենք ԵՄ-ի վերջաբանի նախերգանքին

«ԵՄ–ում բոլորը գալու են «ռեալ պոլիտիկի» դաշտ, հասկանալու են, որ ուկրաինական ավանտյուրան ռուսների գլխին սարքելը իրենց սեփական պետություններում իրենց վրա թանկ նստեց, ու տեղի է ունենալու աշխարհի նոր բաժանում։ Բաժանման է ենթարկվելու նաև Եվրամիությունը։ Կարծում եմ` այսօր մենք ականատես ենք ԵՄ–ի վերջաբանի նախերգանքին»,– ասաց քաղաքագետը։
Նա հավելեց` Եվրոպայի վիճակը տնտեսական առումով նախանձելի չէ. Ուկրաինան էլ պրոբլեմ է դարձել նրա համար։
«Ու այս ամեն ինչի ներքո մենք տեսնում ենք Ռուսաստանին, որն առանց աղմուկ–աղաղակի իր խնդիրներն է լուծում` դանդաղ, ստաբիլ, համբերատար, և, հասկանալով, որ գալու է այս փուլը, առաջ է գնում»,– նշեց քաղաքագետը։
Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, Ղևոնդյանն արձանագրում է, որ Դոնալդ Թրամփի թիմն անթաքույց հայտարարել է, որ իրենք լինելու են այնտեղ, որտեղ կան էներգառեսուրսներ ու հազվագյուտ մետաղներ, և տարբեր երկրների հետ հարաբերությունների իրենց քաղաքականության հիմքում դնում են հենց այդ կոնցեպտը։
Ղևոնդյանը չի բացառում, որ գեոպոլիտիկ բազմամակարդակ առևտրի մեջ հիմնական գեոպոլիտիկ ուժային բևեռներն ունեն որոշակի պայմանավորվածություններ` մի շարք տարածաշրջաններում դերաբաշխումների և ազդեցության գոտիների մասով։
Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ Արևելյան Եվրոպայի առանձին պետություններում ու ԵՄ–ում խուճապի որոշ տարրեր, լարվածություններ կան։ Պատճառը, ըստ նրա, ԱՄՆ–ի դերակատարության և դիվանագիտական բառամթերքի ֆունդամենտալ փոփոխությունն է, նաև անձամբ Թրամփի շուրթերից հնչող կոշտ քննադատությունը։
«Հավանաբար աշխարհը պետք է բաժանվի 3 պետության միջև ազդեցության գոտիների, գլոբալ մակարդակում` Չինաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Իսկ տեղերում կլինեն բարձր մակարդակի տեղային գեոպոլիտիկ կենտրոններ, օրինակ՝ Թուրքիա, Իրան»,– կանխատեսում է քաղաքագետը` շեշտելով, որ աշխարհը շատ արագ փոխվում է, թշնամի, հակադիր շահեր ունեցող պետությունները շատ արագ կարող են վերածվել դաշնակիցների, մտնեն գործարքների մեջ, ինչ-որ շահերի, ազդեցության գոտիների բաժանում անեն, սահմաններ ու մանդատներ ֆիքսեն։
Օրինակ` Ղևոնդյանին զարմացրել է, որ Ադրբեջանում հիջաբների համար պայքարի կոնտեքստում հարևան Իրանում սկսել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիֆերամբներ ձոնել, ինչը ոչ վաղ անցյալում անհավանական էր թվում։
Այսօրինակ փոփոխությունների համատեքստում մասնագետը չի բացառում, որ բացառապես ամերիկյան համարվող TRIPP–ի բաժնետեր դառնա նաև Ռուսաստանը։

Տարածաշրջանում կստեղծվեն վերազգային նոր քաղաքական միավորներ

Քաղաքագետը Հայաստանը համեմատում է ալեկոծ ծովի մեջ տարուբերվող փայտի կտորի հետ` պատրաստ մոտենալու ցանկացած ափի։
«Բայց ամեն մի ափին մոտենալը որոշակի գին է ենթադրում ու պատասխանատվություն։ Հայաստանը գրեթե բոլոր երկրների հետ ոչ այնքան բարիդրացիական հարաբերություններ հաստատելու բացառիկ տաղանդով է աչքի ընկել։ Ֆիքսենք մի բան` դիվանագիտական էթիկետը բարիդրացիական հարաբերությունների ցուցիչ չէ, և ընդհանուր կոնտեքստը մեզ համար այնքան էլ նպաստավոր չէ»,– ասաց նա։
Այդուհանդերձ, Ղևոնդյանը կարծում է, որ աշխարհում ձևավորվող «ռեալ պոլիտիկը» Հայաստանում ևս ամեն բան իր տեղը կդնի։ Այս համատեքստում, նրա համոզմամբ, ատոմակայանը մեր երկրում կկառուցի Ռուսաստանը, ինչը նշանակում է, որ առաջիկա 30 տարում Հայաստանում ատոմային կայանի կառուցմանն ու շահագործմանը զուգահեռ տարածաշրջանում կստեղծվեն վերազգային նոր քաղաքական միավորներ, որոնց մեջ ԵԱՏՄ–ի ֆորմատով կտեղավորվի նաև Հայաստանը։
«Ռուսաստանի ղեկավարը տարիներ առաջ շատ կոնկրետ ասաց` աշխարհը գնում է ազդեցության գոտիների բաժանման, և պետք է հստակ հասկանանք` ով ում հետ է։ Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ է նույն բանը ասում, Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էլ է նույն բանը ասում։ Եվ խնդիրն այն չէ` սահմանակից պետություններ ենք, թե ոչ։ Օրեր առաջ Ռուսաստանի ղեկավարը խոսեց երկաթուղային լոգիստիկ ուղիների` Աբխազիայով Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության մասին։ Դա միգուցե հակադրվում կամ փոխլրացնում է TRIPP–ին։ Բայց դա նաև նշանակում է`մենք այս ռեգիոնից դուրս չենք գալու, հույս չունենանք»,– ասաց Ղևոնդյանը։
Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում ասել էր, թե վստահ չէ, որ ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն «այո» ասի»։
Ղևոնդյանն այս հայտարարությունը մեկնաբանում է ոչ թե իբրև պաշտոնական Երևանի դիրքորոշման փոփոխություն, այլ տարածաշրջանի հակառուսականություն խաղացող սուբյեկտների։
Հայաստանում հակառուսականության շերտը, նրա գնահատմամբ, հիմնականում գործադիրում ներգրավված մարդիկ են, որոնք, նրա կանխատեսմամբ, կփորձեն առևտրի գնալ Մոսկվայի հետ տարբեր հարցերում։ Բայց առևտրի առանցքը լինելու է իշխանությունը պահելը։
«Այս ամենը գեոպոլիտիկ խաղի շատ կարևոր էլեմենտներ են։ Եվ այդ խաղը շատ երկար է տևելու։ Ես չեմ բացառում, որ Հայաստանում որոշակի տրիգերներ ի հայտ կգան, անկայունություն կմտնի։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանում էլ տրիգերներ ի հայտ կգան»,– ասաց Ղևոնդյանը։
Նա ընդգծեց` աշխարհում այսօր իրավիճակը բավական հետաքրքիր է, բայց այդ դրայվը նաև շատ ռիսկային է։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Լրահոս
0