https://arm.sputniknews.ru/20261013/apagajum-kvorvoshenq-amusnanum-enq-te-voch-mirzvojany-emi-het-haraberutjunneri-masin-108066199.html
Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին
Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին։ 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T17:23+0400
2026-10-13T17:23+0400
2026-10-13T17:23+0400
հայաստան
ռուսաստան
եվրամիություն
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108063133_2:0:1600:899_1920x0_80_0_0_25e5546e99a312afdbd8522a1821db08.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է այս փուլում վայելել ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններն ու ապագայում հասկանալ, թե որն է Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հանգրվանը։Նա նշել է, որ Եվրամիության հետ հարաբերություններն այսօր աննախադեպ խորն ու սերտ են և տարբեր ոլորտներ են ընդգրկում։ Նախարարը հավելել է՝ խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, առևտրինաջակցելու մասին չէ, այլև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլնի։Ըստ Միրզոյանի՝ Հայաստանում ԵՄ անդամակցության մասին լուրջ խոսակցությունը նոր է սկսվել, և հարցի շուրջ խորը հանրային քննարկումներ չեն եղել, թեև 2024 թվականի գարնանն ընդունվել է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։«Ես վստահ չեմ, թե ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն «այո» ասի»,- ասել է նախարարը։ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Միրզոյանը խոսել է նաև Ռուսաստանի մասին՝ նշելով, որ մենք պատմականորեն մտերիմ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ։«Պատմականորեն մենք շատ մտերիմ ենք եղել և դեռևս ունենք շատ ամուր կապեր, բայց հնարավոր արձագանքը պետք է կառավարվի։ Նկատի ունեմ՝ ոչ ոք չի ուզում նոր թշնամիներ ստեղծել աշխարհում։ Եվ որևէ մեկին, որևէ երրորդ կողմին վնասելու մտադրություն չկա»,- ասել է նախարարը։Ըստ նրա՝ Վրաստանի դեպքում էլ կհեշտանար կյանքը, եթե երկիրը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Նախարարի կարծիքով՝ դա էական փոփոխություն կմտցներ և կփոխեր խոսակցությունն այս փուլում։ Ուստի նրա տպավորությամբ՝ այս փուլում թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն, թե՛ անդամ երկրները վայելում են գործընթացը։«Եկեք շարունակենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորությունները, հետո ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»,- նշեց Միրզոյանը։Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108063133_401:0:1600:899_1920x0_80_0_0_95acd7ddb66794289aa3758f1f5ef173.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, եվրամիություն, արարատ միրզոյան
հայաստան, ռուսաստան, եվրամիություն, արարատ միրզոյան
Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է այս փուլում վայելել ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններն ու ապագայում հասկանալ, թե որն է Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հանգրվանը։
«Ես կարծում եմ՝ ոչ մեկը դա չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ անդամ երկրները»,- ասել է Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում։
Նա նշել է, որ Եվրամիության հետ հարաբերություններն այսօր աննախադեպ խորն ու սերտ են և տարբեր ոլորտներ են ընդգրկում։ Նախարարը հավելել է՝ խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, առևտրին
աջակցելու մասին չէ, այլև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլնի։
Ըստ Միրզոյանի՝ Հայաստանում ԵՄ անդամակցության մասին լուրջ խոսակցությունը նոր է սկսվել, և հարցի շուրջ խորը հանրային քննարկումներ չեն եղել, թեև 2024 թվականի գարնանն ընդունվել է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։
«Ես վստահ չեմ, թե ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն «այո» ասի»,- ասել է նախարարը։
ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Միրզոյանը խոսել է նաև Ռուսաստանի մասին՝ նշելով, որ մենք պատմականորեն մտերիմ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ։
«Պատմականորեն մենք շատ մտերիմ ենք եղել և դեռևս ունենք շատ ամուր կապեր, բայց հնարավոր արձագանքը պետք է կառավարվի։ Նկատի ունեմ՝ ոչ ոք չի ուզում նոր թշնամիներ ստեղծել աշխարհում։ Եվ որևէ մեկին, որևէ երրորդ կողմին վնասելու մտադրություն չկա»,- ասել է նախարարը։
Ըստ նրա՝ Վրաստանի դեպքում էլ կհեշտանար կյանքը, եթե երկիրը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Նախարարի կարծիքով՝ դա էական փոփոխություն կմտցներ և կփոխեր խոսակցությունն այս փուլում։ Ուստի նրա տպավորությամբ՝ այս փուլում թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն, թե՛ անդամ երկրները վայելում են գործընթացը։
«Եկեք շարունակենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորությունները, հետո ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»,- նշեց Միրզոյանը։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
2026 թվականի մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: