https://arm.sputniknews.ru/20261019/erevani-ishkhanutjuny-tsragrum-e-ajapnjak-kajarani-shinararutjuny-sksel-2027-in-108291581.html
Երևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Երևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Sputnik Արմենիա
Քաղաքային իշխանությունը հայտնել է, թե ինչ կայաններ են նախատեսում կառուցել, ինչ փուլում են աշխատանքները: 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T13:16+0400
2026-10-19T13:16+0400
2026-10-19T13:16+0400
հայաստան
աջափնյակ
կայարան
մետրո
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի իշխանությունը նախատեսում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027 թվականին։ Երևանի քաղաքապետարանից այս մասին հայտնել են Sputnik Արմենիային` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Նշենք, որ նոր կայարանի նախագծմամբ զբաղվել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ Շինարարությունը պետք է սկսվեր 2024 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին։Քաղաքապետարանից նշել են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում հողերի օտարման և մրցույթների հայտարարման հետ կապված իրավական ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:«Կայարանի կառուցման ազդեցության ենթակա տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով ներպետական շրջանառություն է անցել, և կայացել են հանրային լսումները։ Ակնկալվում է, որ ՀՀ կառավարության կողմից որոշման ընդունումից հետո 2026 թվականի ընթացքում կմեկնարկեն հողերի օտարման աշխատանքները»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։Նշվում է, որ շինարարական աշխատանքների բուն մեկնարկի հստակ ժամկետները կախված են ինչպես օտարման, այնպես էլ մրցութային գործընթացներից։ Ինչ վերաբերում է մրցութային գործընթացներին, ապա առաջիկայում կմեկնարկեն միջազգային շուկայի ներգրավման գործընթացները, նախքան պաշտոնական մրցութային ընթացակարգերի մեկնարկը։Ինչ վերաբերում է մյուս նոր կայարաններին, ապա արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջև ընկած հատվածում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շրջակայքում,, նոր վերգետնյա կայարանի կառուցման ներդրումային ծրագրի ուղղությամբ:«Այդ նպատակով նոյեմբերին ավարտին կհասցվեն տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության և քաղաքաշինական հայեցակարգի ու կայարանի էսքիզային լուծումների մշակման խորհրդատվական ծառայությունները։ Ստացված փաթեթների հիման վրա կհստակեցվեն ծրագրի իրականացման փուլերը, մեխանիզմը և ֆինանսական մոդելը»,- հայտնում են քաղաքապետարանից։Հիշեցնենք՝ դեռ 2023 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Աջափնյակ» կայարանի նախագիծը լիովին պատրաստ է։ Նա վստահեցնում էր, որ կառուցումը կտևի չորս տարի և մոտ 20%-ով կավելացնի մետրոյով ուղևորափոխադրումները։2026 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ ծրագրերում կա առնվազն 4 նոր մետրոյի կայարան կառուցելու տեսլական։ Նա հայտնեց, թե մետրոյի ճյուղը «Աջափնյակ» կայարանով պետք է գնա դեպի Ակադեմիական քաղաք, միանա «Չարբախ» կայարանին, և արդյունքում ունենանք շրջանաձև երթևեկության հնարավորություն։Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի սկզբին Հայաստանի կառավարությունը 1,1 մլրդ դրամ է հատկացրել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար։ Այս կայարանը դեռևս խորհրդային տարիներին մասամբ կառուցվել է. մետրոյի «Բարեկամություն» կայարանից թունել է կառուցվել դեպի Հրազդանի կիրճ։ Կայարանի շուրջ կառուցվել են նաև քաղաքացիական պաշտպանության օբյեկտներ, որոնք նույնպես պետք է ավարտին հասցվեն։Նախատեսվում է կայարանը կառուցել ձորին մոտ՝ Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտ։Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի գնման վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աջափնյակ, կայարան, մետրո, երևանի քաղաքապետարան
հայաստան, աջափնյակ, կայարան, մետրո, երևանի քաղաքապետարան
Երևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքային իշխանությունը հայտնել է, թե ինչ կայաններ են նախատեսում կառուցել, ինչ փուլում են աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի իշխանությունը նախատեսում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027 թվականին։ Երևանի քաղաքապետարանից այս մասին հայտնել են
Sputnik Արմենիային` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Նշենք, որ նոր կայարանի նախագծմամբ զբաղվել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ Շինարարությունը պետք է սկսվեր 2024 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին։
Քաղաքապետարանից նշել են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում հողերի օտարման և մրցույթների հայտարարման հետ կապված իրավական ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:
«Կայարանի կառուցման ազդեցության ենթակա տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով ներպետական շրջանառություն է անցել, և կայացել են հանրային լսումները։ Ակնկալվում է, որ ՀՀ կառավարության կողմից որոշման ընդունումից հետո 2026 թվականի ընթացքում կմեկնարկեն հողերի օտարման աշխատանքները»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։
Նշվում է, որ շինարարական աշխատանքների բուն մեկնարկի հստակ ժամկետները կախված են ինչպես օտարման, այնպես էլ մրցութային գործընթացներից։
«Այդուհանդերձ, ներկա պլանավորմամբ նախատեսվում է շինարարության փուլային մեկնարկ 2027 թվականին»,– ընդգծել են քաղաքապետարանից։
Ինչ վերաբերում է մրցութային գործընթացներին, ապա առաջիկայում կմեկնարկեն միջազգային շուկայի ներգրավման գործընթացները, նախքան պաշտոնական մրցութային ընթացակարգերի մեկնարկը։
Ինչ վերաբերում է մյուս նոր կայարաններին, ապա արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջև ընկած հատվածում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շրջակայքում,, նոր վերգետնյա կայարանի կառուցման ներդրումային ծրագրի ուղղությամբ:
«Այդ նպատակով նոյեմբերին ավարտին կհասցվեն տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության և քաղաքաշինական հայեցակարգի ու կայարանի էսքիզային լուծումների մշակման խորհրդատվական ծառայությունները։ Ստացված փաթեթների հիման վրա կհստակեցվեն ծրագրի իրականացման փուլերը, մեխանիզմը և ֆինանսական մոդելը»,- հայտնում են քաղաքապետարանից։
Հիշեցնենք՝ դեռ 2023 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
հայտարարել էր, որ «Աջափնյակ» կայարանի նախագիծը լիովին պատրաստ է։ Նա վստահեցնում էր, որ կառուցումը կտևի չորս տարի և մոտ 20%-ով կավելացնի մետրոյով ուղևորափոխադրումները։
2026 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ ծրագրերում կա առնվազն 4 նոր մետրոյի կայարան կառուցելու տեսլական։ Նա հայտնեց, թե մետրոյի ճյուղը «Աջափնյակ» կայարանով պետք է գնա դեպի Ակադեմիական քաղաք, միանա «Չարբախ» կայարանին, և արդյունքում ունենանք շրջանաձև երթևեկության հնարավորություն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի սկզբին Հայաստանի կառավարությունը 1,1 մլրդ դրամ է հատկացրել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար։ Այս կայարանը դեռևս խորհրդային տարիներին մասամբ կառուցվել է. մետրոյի «Բարեկամություն» կայարանից թունել է կառուցվել դեպի Հրազդանի կիրճ։ Կայարանի շուրջ կառուցվել են նաև քաղաքացիական պաշտպանության օբյեկտներ, որոնք նույնպես պետք է ավարտին հասցվեն։
Նախատեսվում է կայարանը կառուցել ձորին մոտ՝ Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտ։