https://arm.sputniknews.ru/20261018/alen-simvonjany-dataranum-partvel-e-edgar-ghazarjanin-simvojany-chi-stana-2-mln-dram-108265998.html
Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին. Սիմոյանը չի ստանա 2 մլն դրամ
Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին. Սիմոյանը չի ստանա 2 մլն դրամ
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանն Էդգար Ղազարյանին պետք է վճարի 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T10:45+0400
2026-10-18T10:45+0400
2026-10-18T10:48+0400
ալեն սիմոնյան
էդգար ղազարյան
դատ
դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106722114_0:43:1600:943_1920x0_80_0_0_8d96b426537ac7057d5513b66d14bf1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ զրպարտության վերաբերյալ Էդգար Ղազարյանի դեմ ներկայացրած հայցը դատարանը մերժել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։Ղազարյանը տեղեկացրել է, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը վճիռը հրապարակել է հոկտեմբերի 14-ին։ Պատգամավորը հիշեցրել է, որ դատական վեճը վերաբերում էր «Ընտանեկան կոռուպցիա. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ» վերնագրով հրապարակմանը։«Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպես պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք»,– գրել է Ղազարյանը:Էդգար Ղազարյանը նկատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջ ունեն, որից 2 մլն արդեն դատարանը մերժեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106722114_61:0:1484:1067_1920x0_80_0_0_7391ad745b94ac878ecf272eda865da9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, էդգար ղազարյան, դատ, դատարան
ալեն սիմոնյան, էդգար ղազարյան, դատ, դատարան
Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին. Սիմոյանը չի ստանա 2 մլն դրամ
10:45 18.10.2026 (Թարմացված է: 10:48 18.10.2026) Ալեն Սիմոնյանն Էդգար Ղազարյանին պետք է վճարի 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ զրպարտության վերաբերյալ Էդգար Ղազարյանի դեմ ներկայացրած հայցը դատարանը մերժել է։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Ղազարյանը տեղեկացրել է, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը վճիռը հրապարակել է հոկտեմբերի 14-ին։ Պատգամավորը հիշեցրել է, որ դատական վեճը վերաբերում էր «Ընտանեկան կոռուպցիա. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ» վերնագրով հրապարակմանը։
Պատգամավորի խոսքով՝ Ալեն Սիմոնյանը չի ստանա իր պահանջած 2 մլն դրամը։ Ավելին՝ դատարանի վճռով նա պետք է Էդգար Ղազարյանին վճարի 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Ղազարյանը հայտնել է նաև, որ դատական գործով նախատեսված է 80 հազար դրամ պետական տուրքի վճարում։
«Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպես պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք»,– գրել է Ղազարյանը:
Էդգար Ղազարյանը նկատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջ ունեն, որից 2 մլն արդեն դատարանը մերժեց։