https://arm.sputniknews.ru/20261016/armen-ashvotjani-tnajin-kalanqy-kpahpanvi-veraqnnich-datarany-merzhel-e-pashtpanneri-bvoghvoqy-108209161.html
Արմեն Աշոտյանի տնային կալանքը կպահպանվի․ վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը
Արմեն Աշոտյանի տնային կալանքը կպահպանվի․ վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը
Sputnik Արմենիա
Նախկին նախարարի տնային կալանքը օգոստոսին երկարաձգվել էր ևս 3 ամսով։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T14:03+0400
2026-10-16T14:03+0400
2026-10-16T14:04+0400
հայաստան
արմեն աշոտյան
տնային կալանք
ռուբեն մելիքյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/14/97927768_0:0:1600:901_1920x0_80_0_0_00170e46a2030d3c360161a088142993.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի։ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Օգոստոսի 31-ին տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/14/97927768_39:0:1462:1067_1920x0_80_0_0_46f39170f32f4fd33d4fbc8837b4435f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն աշոտյան, տնային կալանք, ռուբեն մելիքյան
հայաստան, արմեն աշոտյան, տնային կալանք, ռուբեն մելիքյան
Արմեն Աշոտյանի տնային կալանքը կպահպանվի․ վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը
14:03 16.10.2026 (Թարմացված է: 14:04 16.10.2026) Նախկին նախարարի տնային կալանքը օգոստոսին երկարաձգվել էր ևս 3 ամսով։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի։ փաստաբան Ռուբեն Մելիքյանը
ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։
«Հիշեցնեմ, որ «երկրորդ գործով» Արմեն Աշոտյանի անազատությունը տևում է արդեն չորսուկես ամիս (սկզբից՝ բանտային, իսկ հիմա՝ տնային կալանքի տեսքով): Իսկ «առաջին գործով» անազատությունը 2023-2025 թթ-ին տևել է 777 օրը»,- գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն
ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Աշոտյանը հունիսի 5-ին
կալանավորվեց, հուլիսի 30–ին
հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Օգոստոսի 31-ին տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։