https://arm.sputniknews.ru/20261016/anklaveqskalvneri-pvokhanakman-veraberjal-hamadzajnutjun-chka--mher-grigvorjan-108192671.html
Անկլավ–էքսկլավների փոխանակման վերաբերյալ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան
Անկլավ–էքսկլավների փոխանակման վերաբերյալ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան
Sputnik Արմենիա
Թե անկլավ–էքսկլավների հետ կապված հայկական կողմն ինչ առաջարկ ունի, Գրիգորյանը նախընտրեց չբացահայտել։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T10:51+0400
2026-10-16T10:51+0400
2026-10-16T13:04+0400
անկլավ
հայ-ադրբեջանական
մհեր գրիգորյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108201246_0:36:1501:880_1920x0_80_0_0_8481dc5d6281b43223ff75b78803a7c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի հետ անկլավ–էքսկալվների փոխանակման վերաբերյալ չկա համաձայնություն։ Այդ մասին Երևանում COP17–ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` անկլավ–էքսկալվների փոխանակման մասին երեկվա հայտարարությանը։ Թե անկլավ–էքսկլավների հետ կապված հայկական կողմն ինչ առաջարկ ունի, Գրիգորյանը նախընտրեց չբացահայտել դրանք։ Նա հիշեցրեց, որ ադրբեջանական կողմի հետ սահմանազատման հարցով արդեն իսկ եղել է 13 հանդիպում և, բացի այդ, սահմանազատման վերաբերյալ չկա քննարկում կամ աշխատանք, որը ֆորմատից դուրս է։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չբացառեց, որ անկլավների փոխանակում կարող է լինել։ Նրա խոսքով՝ անկլավների փոխանակումը հնարավոր լուծումներից մեկն է, օրինակ` Տիգրանաշենը մնա ՀՀ սուվերեն տարածքում, իսկ հայկական Արծվաշենը` Ադրբեջանի։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց, որ քննարկման առարկա կարող են լինել նաև այլ տարբերակներ։Դրանից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմագրի ստորագրումից հետո անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով, որ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108201246_42:0:1375:1000_1920x0_80_0_0_c0fde0a9a490afd8f0d4d2646913660a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկլավ, հայ-ադրբեջանական, մհեր գրիգորյան
անկլավ, հայ-ադրբեջանական, մհեր գրիգորյան
Անկլավ–էքսկլավների փոխանակման վերաբերյալ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան
10:51 16.10.2026 (Թարմացված է: 13:04 16.10.2026) Թե անկլավ–էքսկլավների հետ կապված հայկական կողմն ինչ առաջարկ ունի, Գրիգորյանը նախընտրեց չբացահայտել։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի հետ անկլավ–էքսկալվների փոխանակման վերաբերյալ չկա համաձայնություն։ Այդ մասին Երևանում COP17–ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` անկլավ–էքսկալվների փոխանակման մասին երեկվա հայտարարությանը։
«Փոխնակաման հետ կապված չկա համաձայնություն. ցանկացած հարց, որ ֆորմալ քննարկվում է, որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք. ցանկացած հանդիպում, որի վերաբերյալ կա հստակություն, հրապարակային է»,– ընդգծեց նա։
Թե անկլավ–էքսկլավների հետ կապված հայկական կողմն ինչ առաջարկ ունի, Գրիգորյանը նախընտրեց չբացահայտել դրանք։
«Ես կարծում եմ, որ պատկերացումներն ու ընթացակարգերը այդ հարցի հետ կապված հստակ նկարագրված և կանոնակարգված են, և մենք գործելու ենք հստակ կանոնակարգի շրջանակում»,– նշեց փոխվարչապետը։
Նա հիշեցրեց, որ ադրբեջանական կողմի հետ սահմանազատման հարցով արդեն իսկ եղել է 13 հանդիպում և, բացի այդ, սահմանազատման վերաբերյալ չկա քննարկում կամ աշխատանք, որը ֆորմատից դուրս է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը
չբացառեց, որ անկլավների փոխանակում կարող է լինել։ Նրա խոսքով՝ անկլավների փոխանակումը հնարավոր լուծումներից մեկն է, օրինակ` Տիգրանաշենը մնա ՀՀ սուվերեն տարածքում, իսկ հայկական Արծվաշենը` Ադրբեջանի։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց, որ քննարկման առարկա կարող են լինել նաև այլ տարբերակներ։
Դրանից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմագրի ստորագրումից հետո անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով, որ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։