00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նիկոլ Փաշինյանն ասել է` ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը

Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունի նախնական տպավորություն, որ խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն կա։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երկրում խաղաղության վերաբերյալ իր տեսլականը:
Նա վաղ առավոտյան տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո Հայաստանը պետք է ունենա 29,743 քառ. կմ տարածք, իսկ սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:
«Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով. սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։ TRIPP նախագծի շրջանակում, և ոչ միայն, բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, և Ադրբեջանից՝ Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է՝ Հայաստանը ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերում:
«Ոչ մի պահանջ՝ ներառյալ, Ղարաբաղ, Կարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ Արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»,–ասել է նա։
Հաջորդ և նրա համար թերևս ամենակարևոր հարցը՝ արդյոք կա իրական հնարավորություն խաղաղությանը այսպիսի տեսք տալու։
«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում զբաղված են լինելու այդ հնարավորությունը իրագործելով, այդ հնարավորությունն իրականություն դարձնելով։
Նշենք, որ հոկտեմբերի 13-ին էլ է Փաշինյանը խոսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Հայաստանն առաջիկայում պետք է կենտրոնանա այն ստորագրելու և վավերացնելու վրա:
Հավելենք, որ Ադրբեջանը դեռ չի ազատել 2022–ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից օկուպացված հատվածները:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0