00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ջրի փորձանմուշներն ուղարկվել են արտերկիր՝ կրկնակի փորձաքննության․ Ավանեսյան

© PhotoՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2026
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` կրկնակի փորձաքննությունների ընթացքում արձանագրված շեղումները մեծ չեն, սակայն դա չի նշանակում, որ կարելի է հրաժարվել լրացուցիչ ստուգումներից։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Ջրի փորձանմուշներն ուղարկվել են նաև արտերկրի լաբորատորիաներ՝ կրկնակի փորձաքննության ենթարկելու և ստացված արդյունքները համադրելու նպատակով։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պետք է իրականացնենք կրկնակի փորձաքննություններ, և նաև այլ երկրներ ենք ուղարկել փորձանմուշներ, որպեսզի վստահ լինենք, որ բոլոր լաբորատորիաների կողմից տրված փորձաքննության արդյունքները համադրելի են՝ մեթոդաբանության և այլ առումներով»,– ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ այժմ ամփոփվում են մի քանի անգամ իրականացված փորձաքննությունների արդյունքները, և առաջիկայում հանրությանը կներկայացվեն սպառիչ պարզաբանումներ։
«Մի քանի լաբորատորիաների արդյունքների դեպքում երբեմն անհրաժեշտություն է առաջանում դրանք հաստատել ռեֆերենս լաբորատորիայում։ Սրանքիրականացվում են մեր ստեղծած աշխատանքային խմբում»,– պարզաբանեց Ավանեսյանը։
Նախարարը նաև հավելեց, որ պարբերաբար նոր փորձանմուշներ են վերցվում՝ ջրի որակի վերաբերյալ վերջնական եզրակացության հանգելու համար։
Հարցին, թե մինչև փորձաքննությունների ավարտը բնակիչները կարո՞ղ են օգտվել ջրից, Ավանեսյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է պահպանել զգուշավորությունը մինչև ստուգումների ամբողջական ավարտը։ Նրա խոսքով՝ բնակիչներին ապահովվում են ջրի մատակարարմամբ, և քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու այդ ջրից։
Նախարարը հավելեց, որ փորձաքննությունների արդյունքների ամփոփումից հետո հանրությանը կներկայացնի ամբողջական տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է։ Սա պարզվել է, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։ Մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում և հենց լաբորատոր հետազոտության արդյունքում է երևացել, որ նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցում է։
Լրահոս
0