https://arm.sputniknews.ru/20260914/sjuniqi-tsav-bnakavajri-jrum-sndik-e-hajtnabervel-an-n-zgushacnum-e-106817163.html
Սյունիքի Ծավ բնակավայրի ջրում սնդիկ է հայտնաբերվել. ԱՆ-ն զգուշացնում է
Սյունիքի Ծավ բնակավայրի ջրում սնդիկ է հայտնաբերվել. ԱՆ-ն զգուշացնում է
Sputnik Արմենիա
Մինչև ջրի որակի վերականգնումը նախարարությունը հորդորում է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով: 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T11:45+0400
2026-09-14T11:45+0400
2026-09-14T13:40+0400
սնդիկ
սյունիք
ջուր
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/319/90/3199033_0:367:1645:1292_1920x0_80_0_0_e2c9e3b86d68aab478d8057e1cae528e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Նշվում է, որ Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։Մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները:Մինչև ջրի որակի վերականգնումը, նախարարությունը հորդորում է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել։Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն, մինչև խնդրի կարգավորումը, գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար։Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ սոցցանցային էջում հորդորել է գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/319/90/3199033_0:212:1645:1446_1920x0_80_0_0_002db435685fbf8cca526f10a8311c92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սնդիկ, սյունիք, ջուր, հհ առողջապահության նախարարություն
սնդիկ, սյունիք, ջուր, հհ առողջապահության նախարարություն
Սյունիքի Ծավ բնակավայրի ջրում սնդիկ է հայտնաբերվել. ԱՆ-ն զգուշացնում է
11:45 14.09.2026 (Թարմացված է: 13:40 14.09.2026) Մինչև ջրի որակի վերականգնումը նախարարությունը հորդորում է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
Մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:
«Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները»,–հայտնում է նախարարությունը։
Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները:
Մինչև ջրի որակի վերականգնումը, նախարարությունը հորդորում է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:
Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել։
Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն, մինչև խնդրի կարգավորումը, գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ
սոցցանցային էջում հորդորել է գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի։