00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
16 ր
Ուղիղ եթեր
18:00
18 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀԷՑ-ի բաժնետոմսերը գերակա շահ ճանաչվեցին. հայտնի չէ` որքան կվճարվի սեփականատրերին

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2026
Բաժանորդագրվել
Այս հարցով տեղի է ունեցել 2 հանրային լսում, որոնց ընկերության սեփականատեր` «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ից ներկայացուցիչներ չեն մասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Հաշվի առնելով ՀԷՑ-ի կողմից իրականացվող գործունեության բացառիկ նշանակությունը, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա, ինչպես նաև ոլորտի բնական մենաշնորհային բնույթը, առկա են բավարար իրավական և հանրային հիմքեր՝ ՀԷՑ-ի գործունեությունը հանրության գերակա շահ ճանաչելու համար»,– նշված է որոշման մեջ։
Կառավարությունից նաև նշում են, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ, հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարր Դավիթ Խուդաթյանը նշեց, որ դեռ չգիտեն` որքան գումար պետք է վճարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» սեփականատերերին` ավելացնելով, որ համապատասխան կազմակերպությունը պետք գնահատում իրականացնի։
«Գնահատում է իրականացվում` հաշվի առնելով ընկերության ներդրումերը, այդ ժամանակ բաշխված դիվիդենտները, արդյունքում ստացված գնի մասին ծանուցում է ուղարկվում ՀԷՑ–ի սեփականատրերին, որոնք իրավունք ունեն ընդունել կառավարության կողմից առաջարկվող գինը կամ ՀՀ–ում լիցենզավորված այլ կազմակերպության կողմից սեփական գնահատում պատվիրել։ Դրանից հետո այդ առաջարկները համադրվում են, կամ եթե ՀԷՑ սեփականատերերը ոչ համաձայնվում են կառավարության առաջարկի հետ, և ոչ էլ սեփական գնահատումն են իրականացնում, ապա առաջին գնահատմամբ տրվող գումարը դրվում է դեպոզիտարիայում, և գործարքն, ըստ էության, ավարտվում է»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ այս տարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել 2 հանրային լսում, որոնց ընկերության սեփականատեր` «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ից ներկայացուցիչներ չեն մասնակցել։
ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։
Լրահոս
0