00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
16 ր
Ուղիղ եթեր
18:00
18 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:01
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը փորձում է ԵՄ անդամակցությունից հետքայլ անել. Ստեփան Դանիելյան

© Sputnik / Asatur YesayantsՍտեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2026
Բաժանորդագրվել
Քաղաքագետը մեկնաբանել է Վարշավայի անվտանգության համաժողովում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը` ԵՄ–ին Հայաստանի անդամակցելու անորոշ ապագայի մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի` ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող օրենքի ընդունումը ավանտյուրա էր` թելադրված հենց ԵՄ–ի կողմից. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել էր, որ հարկավոր է հասկանալ, թե որն է Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հանգրվանը։ «Ես վստահ չեմ, թե ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն «այո» ասի»,- ասել էր նախարարը։

«Հայաստանին փորձում էին նույն ծուղակի մեջ գցել, ինչպես Ուկրաինային, և, ըստ էության գցեցին։ Հիմա այդ անիմաստ օրենքի պատճառով մենք խնդիրների առաջ ենք հայտնվել»,– նշել է Դանիելյանը։

Ստեփան Դանիելյանը հաստատում է. ԵՄ անդամակցության հարցի շուրջ հանրային քննարկումներ Հայաստանում չեն եղել` ո՛չ օրենքի ընդունումից առաջ, ո՛չ հետո։ Իսկ Միրզոյանի հայտարարությունը, նրա գնահատմամբ, հետքայլի փորձ է։
«Հիմա որ ասում են. «Մենք որ գնանք ԵՄ, ԵՄ–ն մեզ կընդունի՞», բա 2025թ–ին, մտնելով այդ ավանտյուրայի մեջ, պարզ չէ, թե ինչ հաշվարկներով, այդ հարցը դուք ձեզ չե՞ք տվել։ Հիմա ուզում են պատասխանատվությունը գցել ԵՄ–ի վրա, ասելով, թե` մենք օրենք ենք ընդունել, իսկ դուք մեզ չեք ընդունում։ Ես կարծում եմ, որ նախապատրաստում են ինչ–որ հետքայլ` կա՛մ օրենքը չեղարկելու, կա՛մ ինչ–որ նոր օրենք ընդունելու, որն անիմաստ կդարձնի նախորդ օրենքը։ Այսինքն` փորձում են իրենց դեմքը փրկել ու կատարել Ռուսաստանի պահանջները»,– կարծում է Դանիելյանը։
Ինչ վերաբերում է այդ «ավանտյուրիստական քաղաքականության հետևանքով» Հայաստանի ունեցած և ապագայում էլ հնարավոր կորուստներին, քաղաքագետը նշում է, որ դրանք շատ լուրջ են եղել, և գործող իշխանությունը պետք է դրանց համար պատասխանատվության ենթարկվի։
«Դա պետք է անի հասարակությունը։ Բայց հասարակությունն ապատիայի մեջ է և քաղաքական առումով կազմակերպված չէ»,– ասում է Դանիելյանը։
2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Լրահոս
0