https://arm.sputniknews.ru/20261015/etnik-ztumneri-harcy-lrutjan-e-matnvum-arcakhcinern-akcia-en-anum-karavarutjan-dimac--108132936.html
Էթնիկ զտումների հարցը լռության է մատնվում. արցախցիներն ակցիա են անում կառավարության դիմաց
Էթնիկ զտումների հարցը լռության է մատնվում. արցախցիներն ակցիա են անում կառավարության դիմաց
Sputnik Արմենիա
Մասնակիցները հարց բարձրացրին՝ եթե կլիմայական խնդիրները կարևոր են, ապա ինչու էին լռում, երբ Արցախի անտառները վառվում էին, իսկ արցախցիների գլխին ֆոսֆոր էր... 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T10:43+0400
2026-10-15T10:43+0400
2026-10-15T15:44+0400
արցախցի
բողոքի ակցիա
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108132123_0:0:1273:716_1920x0_80_0_0_4b37ad28eaa60d2d67d868153a1202db.jpg
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը COP17-ին ընդառաջ խաղաղ ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բարձրաձայնել Բաքվի կողմից իրենց իրավունքների ոտնահարման խնդիրը։ Արցախցիների ակցիան կրում է «Չկա կենսաբազմազանության պաշտպանություն առանց մարդու իրավունքների և արդարության» կարգախոսը: Ակցայի մասնակիցները նշում են, որ քաղաքակիրթ հասարակություններում ընդունված է նման խոշոր միջոցառումներն օգտագործել խնդիրները բարձրաձայնելու համար, բայց Հայաստանի կառավարությունը դա չի անում: Սիմոնյանն ընդգծեց, որ եկել է իշխանության դիմակը պատռելու ժամանակը, որը ձևացնում է, թե ժողովրդավարական է, բայց իրականում բանտարկում է սոցիալական ցանցերում քաղաքական անգամ 1 գրառման համար, քաղաքական հետապնդումների ենթարկում ընդդիմախոսներին: Նա ընդգծեց՝ ՀՀ–ում աղետ է ժողովրդավարության, բնապահպանության, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում: Արցախի Հանրային խորհրդի մեկ այլ անդամ, քաղաքագետ Ալվարդ Զաքարյանն էլ շեշտեց՝ արցախցիներն ընդամենը մի քանի տարի առաջ իրենց հողում կարողանում էին սեփական գործունեություն ծավալել, այսօր ոչնչանում է նաև Արցախի պատմամշակութային ժառանգությունը, իսկ ՀՀ կառավարությունը ձևացնում է, թե կլիմայական խնդիրներն են կարևոր: Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ նշեց, որ COP17-ը նաև արցախցիների իրավունների մասին է, քանի որ տարածաշրջանում ամենատուժած բնիկ ժողովուրդը Արցախի բնակչությունն է: Նա խիստ անընդունելի համարեց նմանատիպ միջոցառման ժամանակ արցախցիների հարցերը չբարձրաձայնելու հանգամանքը:Հիշեցնենք, որ 2023 թվականի Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Акция протеста Совета по защите прав арцахцев.
Sputnik Արմենիա
Акция протеста Совета по защите прав арцахцев.
2026-10-15T10:43+0400
true
PT1M54S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108132123_72:0:1027:716_1920x0_80_0_0_3ee47fa828e9863ab0a8e7838fb40a7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախցի, բողոքի ակցիա, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , видео
արցախցի, բողոքի ակցիա, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , видео
Էթնիկ զտումների հարցը լռության է մատնվում. արցախցիներն ակցիա են անում կառավարության դիմաց
10:43 15.10.2026 (Թարմացված է: 15:44 15.10.2026) Մասնակիցները հարց բարձրացրին՝ եթե կլիմայական խնդիրները կարևոր են, ապա ինչու էին լռում, երբ Արցախի անտառները վառվում էին, իսկ արցախցիների գլխին ֆոսֆոր էր թափվում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը COP17-ին ընդառաջ խաղաղ ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բարձրաձայնել Բաքվի կողմից իրենց իրավունքների ոտնահարման խնդիրը։
Արցախցիների ակցիան կրում է «Չկա կենսաբազմազանության պաշտպանություն առանց մարդու իրավունքների և արդարության» կարգախոսը:
Ակցայի մասնակիցները նշում են, որ քաղաքակիրթ հասարակություններում ընդունված է նման խոշոր միջոցառումներն օգտագործել խնդիրները բարձրաձայնելու համար, բայց Հայաստանի կառավարությունը դա չի անում:
«Էթնիկ զտումների և արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության հարցը լռության է մատնվում։ Մեզ համար շատ ծանր ժամանակներ են, հարյուր հազարավոր հայրենակիցներ զրկվել են իրենց հողում ապրելու հնարավորությունից: Կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, էկոլոգիական աղետի առաջ ենք կանգնած: Այդ ամենի համար մեղավոր իշխանությունը միջազգային միջոցառումներ է կազմակերպում՝ փորձելով խեղաթյուրել իրականությունը և թաքցնել երկրում եղած օրհասական վիճակը: Մենք այստեղ ենք, որպեսզի բարձրաձայնենք մեզ հուզող հարցերը: Լսե՛ք մեր ձայնը»,- հայտարարեց Արցախի հանրային խորհրդի անդամ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր Նարե Սիմոնյանը:
Սիմոնյանն ընդգծեց, որ եկել է իշխանության դիմակը պատռելու ժամանակը, որը ձևացնում է, թե ժողովրդավարական է, բայց իրականում բանտարկում է սոցիալական ցանցերում քաղաքական անգամ 1 գրառման համար, քաղաքական հետապնդումների ենթարկում ընդդիմախոսներին:
Նա ընդգծեց՝ ՀՀ–ում աղետ է ժողովրդավարության, բնապահպանության, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում:
Արցախի Հանրային խորհրդի մեկ այլ անդամ, քաղաքագետ Ալվարդ Զաքարյանն էլ շեշտեց՝ արցախցիներն ընդամենը մի քանի տարի առաջ իրենց հողում կարողանում էին սեփական գործունեություն ծավալել, այսօր ոչնչանում է նաև Արցախի պատմամշակութային ժառանգությունը, իսկ ՀՀ կառավարությունը ձևացնում է, թե կլիմայական խնդիրներն են կարևոր:
«Եթե կլիմայական խնդիրները կարևոր են, ապա ինչու էին լռում, երբ Արցախի անտառները վառվում էին, արցախցիների գլխին ֆոսֆոր էր թափվում, ինչից ոչ միայն մարդիկ, այլև բնությունն է տուժում: Ադրբեջանը դա արել է: Այսօր պահանջում ենք, որ կառավարությունն այս հարթակն օգտագործի արցախցիների վերադարձի իրավունքը բարձրաձայնելու համար»,- նշեց Զաքարյանը:
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ նշեց, որ COP17-ը նաև արցախցիների իրավունների մասին է, քանի որ տարածաշրջանում ամենատուժած բնիկ ժողովուրդը Արցախի բնակչությունն է: Նա խիստ անընդունելի համարեց նմանատիպ միջոցառման ժամանակ արցախցիների հարցերը չբարձրաձայնելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում
ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։