https://arm.sputniknews.ru/20261015/datakhazy-katvoghikvosi-eghbvor-ev-eghbvorvordu-hamar-pahanjum-e-35-75-tarva-azatazrkum-108158200.html
Դատախազը կաթողիկոսի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3.5-7.5 տարվա ազատազրկում
Դատախազը կաթողիկոսի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3.5-7.5 տարվա ազատազրկում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացվել։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T17:08+0400
2026-10-15T17:08+0400
2026-10-15T17:12+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
եղբայր
դատ
դատախազ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/19/99202135_0:28:1500:872_1920x0_80_0_0_6cb835269053a735ffaafbc61a9ad739.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային մեղադրողն Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3.5-7.5 տարի ժամկետով ազատազրկում։ Ըստ Արմավիրի մարզի դատախազ Նարեկ Բարեկյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանը պետք է ազատազրկվի 3 տարի 6 ամիս ժամկետով (նշանակված պատժի ժամկետին հաշվանցելով սույն վարույթով Ներսիսյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը), եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով՝ տվյալ քրեական գործով հնարավոր պատժաչափին ավելացնելով ավելի վաղ այլ գործով նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը։Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին ժամը 15։00-ին է։ Այդ օրը դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա խորհրդակցական սենյակ։Ավելի վաղ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացվել։Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։Մայիսի 7–ին նրանք ազատվեցին տնային կալանքից, դատարանը որոշեց կիրառել վարչական հսկողություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/19/99202135_167:0:1500:1000_1920x0_80_0_0_ee8129a4c9438e73515046a00e3b58d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եղբայր, դատ, դատախազ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եղբայր, դատ, դատախազ
Դատախազը կաթողիկոսի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3.5-7.5 տարվա ազատազրկում
17:08 15.10.2026 (Թարմացված է: 17:12 15.10.2026) Ավելի վաղ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացվել։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային մեղադրողն Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3.5-7.5 տարի ժամկետով ազատազրկում։
Ըստ Արմավիրի մարզի դատախազ Նարեկ Բարեկյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանը պետք է ազատազրկվի 3 տարի 6 ամիս ժամկետով (նշանակված պատժի ժամկետին հաշվանցելով սույն վարույթով Ներսիսյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը), եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով՝ տվյալ քրեական գործով հնարավոր պատժաչափին ավելացնելով ավելի վաղ այլ գործով նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը։
Մասնավորապես, 2018թ․ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին անվայել արտահայտություններ անելու պատճառով Արտաշատ քաղաքի բնակչի հետ վիճաբանելու և վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու համար։ Նա մեղավոր էր ճանաչվել դատարանի կողմից, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։
Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին ժամը 15։00-ին է։ Այդ օրը դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա խորհրդակցական սենյակ։
Ավելի վաղ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացվել։
Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը,
ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին
կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց
կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը
բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։
Մայիսի 7–ին նրանք
ազատվեցին տնային կալանքից, դատարանը որոշեց կիրառել վարչական հսկողություն։