00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. ԶԼՄ

© Sputnik / Andranik GhazaryanՍահմանադրական դատարան
Սահմանադրական դատարան - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2026
Բաժանորդագրվել
ՍԴ նախագահի պաշտոնի համար  պայքարում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանին չհաջողվել նոր նախագահ ընտրել։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու կար՝ Սահմանադրական դատարանի դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը։
ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը հայտնել է, որ երկրորդ փուլով ևս թեկնածուներից որևէ մեկը բավարար ձայն չի հավաքել, հետևաբար ընտրությունները համարվում են չկայացած։ Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրած Դավիթ Խաչատուրյանն էլ հայտնել է, որ թեկնածուներից որևէ մեկը հինգ «կողմ» ձայն չի ստացել։ Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել է։
Վլադիմիր Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի հունվար ղեկավարել է Սահմանադրական դատարանի աշխատակազմը։ Նա նախկինում եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։ Վարդանյանը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2026 թվականի մարտի 25-ին։
ՍԴ նախագահի պաշտոնի մյուս հավանական թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Նա նախկինում եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, այնուհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՍԴ դատավոր է ընտրվել 2020 թվականին։
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Նա շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։
Ի՞նչ է նախատեսում ՍԴ նախագահի ընտրության կարգը
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։
ՍԴ նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով։
Օրենքի համաձայն՝ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է անցկացվի պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում։
Նախագահի թեկնածու կարող է առաջադրել ՍԴ ցանկացած դատավոր։ Թույլատրվում է նաև ինքնառաջադրումը։
Ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի հատուկ հրավիրված աշխատակարգային նիստում՝ գաղտնի քվեարկությամբ։
Եթե առաջադրվել է երկու կամ ավելի թեկնածու, նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը։ Քանի որ Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 դատավորից, առաջին փուլում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 6 ձայն։
Եթե առաջադրվել է միայն մեկ թեկնածու, ապա ընտրվելու համար բավարար է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ առնվազն 5 ձայն։
Եթե երկու կամ ավելի թեկնածուներից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ։ Դրան մասնակցում են առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած երկու թեկնածուները։
Երկրորդ փուլում նախագահ ընտրվելու համար արդեն բավարար է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ առնվազն 5 ձայն։
Եթե երկրորդ փուլում ևս թեկնածուներից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։
Լրահոս
0