00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նոյեմբերի 1–ից ՀՀ–ում հեծանիվը, ավտոդողը, ծովամթերքը նույնականացման դրոշմավորում կունենան

© Sputnik / AI generated imageԱԲ-ով գեներացված պատկեր․ սուպերմարկետում կարմիր սաղմոնի պիտակի սկանավորում
ԱԲ-ով գեներացված պատկեր․ սուպերմարկետում կարմիր սաղմոնի պիտակի սկանավորում - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2026
ԱԲ-ով գեներացված պատկեր․ սուպերմարկետում կարմիր սաղմոնի պիտակի սկանավորում
Բաժանորդագրվել
Նպատակն է ապահովել ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Այս տարվա նոյեմբերի 1–ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվի նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․

կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,
հիգիենայի միջոցներ,
հեծանիվ,
ծխախոտի փոխարինիչներ,
կենցաղային ապրանքներ,
լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ,
դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ,
կոշկեղեն, խաղալիքներ,
ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ,
բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ,
բնական մորթուց հագուստի առարկաներ։
ՊԵԿ–ից նշում են, որ փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։

«Փորձարկումը կընդգրկի դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ շղթան՝ դրոշմավորման ծածկագրերի պատվիրումից մինչև ապրանքների շրջանառությունից դուրսբերումը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Կոմիտեից վստահեցնում են, որ ծրագրերի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ապահովել Հայաստանում ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։

Ըստ ՊԵԿ–ի, այս թվային համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ կարգավորումների ներդաշնակեցմանը, ապրանքների տեղաշարժի պարզեցմանը, ինչպես նաև լոգիստիկ ծառայությունների զարգացմանը։
Լրահոս
0