00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:53
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հիանալի համագործակցություն ենք ունեցել. Պլասիդո Դոմինգոն` Գեղամ Գրիգորյանի մասին

Պլասիդո Դոմինգո
Պլասիդո Դոմինգո - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2026
Բաժանորդագրվել
Պլասիդո Դոմինգոն Երևան է ժամանել լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգին մասնակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ օպերային երգիչ, դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն հայ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ու Հայաստանի հետ կապված շատ լավ հիշողություններ ունի։ Նա այդ մասին ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ասուլիսի ժամանակ
Հոկտեմբերի 16-ին Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգ է կայանալու, որ մի բեմում է հավաքելու ոչ միայն երգչի զավակներին, այլև գործընկերներին, սաներին և միջազգային օպերային բեմի նշանավոր արտիստներին. նրանք ներկայացնելու են Գեղամ Գրիգորյանի ստեղծագործական ժառանգությունը։ Դոմինգոն նույնպես մասնակցելու է այդ համերգին։
«Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան։ Նախորդ այցիս ընթացքում ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել։ Շատ լավ հիշողություններ ունեմ Գեղամի հետ կապված, մենք հիանալի համագործակցություն ենք ունեցել»,– ասաց աշխարհահռչակ երգիչը։
Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանն էլ հայտնեց, որ համերգը կազմակերպել է իրենց ընտանիքը։
«Մենք նաև պատմություններ ենք ներկայացնելու հայրիկիս մասին, ինչը այս երեկոն իսկապես շատ կարևոր ու հուզիչ է դարձնում։ Ես շատ ուրախ եմ այս ամենի մաս կազմելու համար»,- ասաց նա։
Հասմիկ Գրիգորյան
Сопрано Асмик Григорян на пресс-конференции в преддверии гала-концерта, посвящённого 75-летию Гегама Григоряна (14 октября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2026
Հասմիկ Գրիգորյան
Գեղամ Գրիգորյանի դուստրը նշեց` ինքը Հայաստանում չի մեծացել, հայերեն չի կարդում, բայց իրեն հայ է համարում։
«Ես դժբախտաբար Հայաստանում չեմ մեծացել, բայց հայրս է իմ մեջ հայրենասիրություն սերմանել։ 20 տարի առաջ, երբ Հայաստանում էի, 10 օր էր մնացել մեկնելուս, հայրս ասաց, որ ես պետք է «Անուշ» օպերայից հատված երգեմ։ Այդ 10 օրը ես շատ լարված պարապեցի, և ստացվեց։ Հայրս այդ ներկայացման դիրիժորն էր, և ես առաջին անգամ իր ղեկավարությամբ երգեցի»,– վերհիշեց Գրիգորյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նա շեշտեց, որ չնայած հայերեն այլ երգեր չի երգում, բայց «Անուշ» օպերայի այդ հատվածը կատարում է իր համերգների ժամանակ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ կարևորեց նման հոբելյաններն ըստ արժանվույն նշելը, քանի որ դրանք նշանավորում են հայ անվանի արվեստագետների ավանդը։
Ժաննա Անդրեասյան
Министр ОНКС Жанна Андреасян на пресс-конференции в преддверии гала-концерта, посвящённого 75-летию Гегама Григоряна (14 октября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2026
Ժաննա Անդրեասյան
«Յուրաքանչյուր բեմի համար պատիվ է նման արտիստներ հյուրընկալելը, և մեր օպերային թատրոնն այդ բեմերից մեկն է։ Շատ կարևոր է նաև, որ որակյալ երաժշտություն վայելելու հնարավորություն ընձեռենք մեր հանրությանը: Ես վստահ եմ, որ հենց նման բարձրարվեստ համերգի ենք ականատես լինելու՝ համեմված ջերմությամբ, հիշողություններով։ Նման իրադարձությունները Հայաստանը դարձնում են գրավիչ զբոսաշրջության համար»,- ասաց Անդրեասյանը։
Համերգի երաժշտական ղեկավարը և դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին է` Վարդան Գրիգորյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին, ԿԳՄՍ նախարարությանը և Պլասիդո Դոմինգոյին՝ համերգի կայացմանը մեծապես նպաստելու համար։
Վարդան Գրիգորյան
Дирижер Вардан Григорян на пресс-конференции в преддверии гала-концерта, посвящённого 75-летию Гегама Григоряна (14 октября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2026
Վարդան Գրիգորյան
Հավելենք, որ աշխարհի առաջատար օպերային աստղ Պլասիդո Դոմինգոյի և աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին` ժամը 19.00–ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Լրահոս
0