Պլասիդո Դոմինգոն Երևանում է
13:25 14.10.2026 (Թարմացված է: 13:36 14.10.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ տենորն արդեն երրորդ անգամ է Հայաստան ժամանում։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն արդեն ժամանել է Հայաստան։ Sputnik Արմենիայի թղթակիցը նրան նկարահանել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ։
Նշենք, որ Պլասիդո Դոմինգոն արդեն 3-րդ անգամ է Հայաստան ժամանում։
Դոմինգոն Հայաստան է եկել, հոկտեմբերի 16-ին հայազգի տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին և հիշատակին նվիրված համերգային ծրագրին մասնակցելու համար։ Գրիգորյանն ու Դոմինգոն մտերիմ ընկերներ են եղել։
Դոմինգոն Հայաստան է եկել, հոկտեմբերի 16-ին հայազգի տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին և հիշատակին նվիրված համերգային ծրագրին մասնակցելու համար։ Գրիգորյանն ու Դոմինգոն մտերիմ ընկերներ են եղել։
Համերգի ընթացքում Գեղամ Գրիգորյանի դուստրը` աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, նույն բեմում առաջին անգամ երգելու է իսպանացի երգչի հետ։
Համերգին ելույթ կունենան նաև համաշխարհային ճանաչում ունեցող այլ արտիստներ` Հասմիկ Պապյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Բարսեղ Թումանյանը, Հովհաննես Այվազյանը, Եվգենի Նիկիտինը, Բոգդան Վոլկովը, Տատյանա Պավլովսկայան և Իրենա Միլկյավիչյուտեն։
Հնչելու են համաշխարհային օպերային ռեպերտուարի դասական գլուխգործոցներ։ Երաժշտական ղեկավար և դիրիժորը լինելու է Գեղամ Գրիգորյանի որդին` Վարդան Գրիգորյանը, իսկ կատարողները` Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը։

Հիշեցնենք, որ Պլասիդո Դոմինգոն առաջին անգամ ՀՀ եկել էր 2010 թվականի դեկտեմբերի 3-ին և ելույթ էր ունեցել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Այդ ժամանակ համերգը ղեկավարում էր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Երկրորդ այցելությունը եղել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նա այդ ժամանակ մասնակցեց Երևանյան միջազգային երաժշտական փառատոնին։ Հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում` սոպրանո Յուլիանա Գրիգորյանի հետ։