https://arm.sputniknews.ru/20261014/artvonjal-gnic-depi-kvolaps-rusakan-gazic-hrazharvelu-hetevanqnery-hajastani-hamar-108109356.html
Արտոնյալ գնից դեպի կոլապս. ռուսական գազից հրաժարվելու հետևանքները Հայաստանի համար
Արտոնյալ գնից դեպի կոլապս. ռուսական գազից հրաժարվելու հետևանքները Հայաստանի համար
Sputnik Արմենիա
Փորձագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են տարբեր մեթոդներով մոլորեցնել բնակչությանը։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T22:44+0400
2026-10-14T22:44+0400
2026-10-14T22:44+0400
հայաստան
գազ
ռուսաստան
նիկոլ փաշինյան
արմեն մանվելյան
ադրբեջան
թուրքմենստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/19/69136951_0:24:1600:924_1920x0_80_0_0_895a6a7f03de52502231053f1da34da3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ իշխանությունների հայտարարությունները դիվերսիֆիկացիայի և այն մասին, որ գազ կարելի է գնել տարբեր երկրներից, դիլետանտիզմի դրսևորում է։ Sputnik Արմենիայի «Բաց տեքստով» պոդկաստի շրջանակում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, էներգետիկ հարցերի փորձագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։Վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ակտիվացրել են Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ձևաչափի վերանայման քննարկումը՝ ուշադրությունը կենտրոնացնելով տնտեսության, ենթակառուցվածքների և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման վրա: Սեպտեմբերի 11–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական գազը էժան չէ, ըստ նրա` սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, ՀՀ–ում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։Մանվելյանը նշեց` պնդումները, թե գազի սակագինը սահմանում է «Գազպրոմ Արմենիան», ոչ այլ ինչ են, քան մանիպուլյացիա. իրականում վերջնական գները որոշում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։Միաժամանակ, նրա դիտարկմամբ, այս ուղղությամբ գործնական քայլերի փոխարեն Հայաստանի իշխանությունները փորձում են տարբեր մեթոդներով մոլորեցնել բնակչությանը՝ պատասխանատվությունը բարդելով ռուսական կողմի վրա։«ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե այսօր հնարավոր է գազը գնել տարբեր երկրներից, բացարձակ դիլետանտիզմ է. նրանք, ովքեր խոսում են այդ մասին, նույնիսկ պատկերացում չունեն նույն թուրքմենական, ադրբեջանական կամ իրանական գազի մասին, թե, օրինակ, ինչպիսի՞ պայմանագրային հարաբերություններ կան այս երկրների հետ, արդյոք առկա՞ է համապատասխան թողունակություն, խողովակաշարեր, որոնք կարող են մատակարարել գազ: Եթե իշխանությունները չեն պատկերացնում այս հարցերի գոնե մոտավոր պատասխանը, ապա հասկանալի է, թե ինչու է իրենց ամեն ինչ շատ պարզ թվում, թե բա` եկեք հրաժարվենք ռուսական գազից, վերցնենք թուրքմենականը»,– ընդգծեց փորձագետը։Մանվելյանը բացառում է, որ իրանական գազը կարող է ավելի էժան լինել, քան ռուսականը։ Եվ հետո Հայաստանին բավարար քանակությամբ գազ ապահովելու համար պետք է 3–4 անգամ ավելացնել ներկայիս ծավալները, բայց դա հնարավոր չէ, քանի դեռ չի ավարտվել բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3–րդ գծի աշխատանքները, որոնք մոտ 10 տարուց ավելի է` շարունակվում են:«Եվ արդյոք Իրանը կարո՞ղ է գազ մատակարարել Հայաստանին՝ հաշվի առնելով ամերիկյան պատժամիջոցները, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատերազմի ժամանակ Իրանի գազային համակարգը պարբերաբար ռմբակոծվել է ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից։ Նաև մանիպուլյացիա եմ համարում այն պնդումները, թե իբր «Գազպրոմը» թույլ չի տա, որ Հայաստանը 100 տոկոսանոց գազամատակարարում ստանա Իրանից։ «Գազպրոմի» համար դա բիզնես է. նա հաստատ կշահի իրեն պատկանող խողովակաշարով գազ մղելու հաշվին»,– ընդգծեց էներգետիկ հարցերով փորձագետը։«Թուրքմենգազ» պետական ընկերության և Իրանական ազգային գազային ընկերության (NIGC) միջև կա գազային վեճ, որը վերաբերում է գազի մատակարարման սակագնի շուրջ տարաձայնություններին, շարունակվում է արդեն երկար տարիներ և հասել է միջազգային դատական ատյաններ։Մանվելյանը հիշեցրեց, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև խողովակ չկա, և նախագիծը ենթադրում է, որ թուրքմենական գազը կմատակարարվի Իրանի հյուսիս, իսկ Թեհրանն իր գազի համարժեք ծավալը կտրամադրի Հայաստանին, սակայն Աշխաբադի և Թեհրանի միջև առկա խնդիրներն ուղղակիորեն ազդում են այդ սխեմայի հուսալիության վրա՝ այն դարձնելով տնտեսապես և աշխարհաքաղաքական խոցելի։Բացի այդ, ըստ նրա, թուրքմենական գազի իրացման շուկան գրեթե ամբողջությամբ վերահսկում է Չինաստանը և արտահանման շուրջ 90%–ը տեղի է ունենում Չինաստանի CNPC (China National Petroleum Corporation) պետական նավթագազային ընկերության միջոցով, որը խոշորագույն ներդրող է և միակ արտասահմանյան ընկերությունը, որին Թուրքմենստանը թույլ է տվել այդ ոլորտում: Այնպես որ Հայաստանը պետք է նախ պայմանավորվի Չինաստանի հետ։Ինչ վերաբերում է ադրբեջանական գազին, ապա Մանվելյանը սպեկուլյացիա է համարում այն պնդումները, թե իբր խորհրդային տարիներին Ադրբեջանը Հայաստանին գազ է մատակարարել։«Հայաստանն իսկապես գազ ստացել է Ադրբեջանի տարածքով, սակայն դա եղել է ռուսական գազ: Ժամանակին Ղազախով անցնող գազատար է եղել, սակայն չգիտեմ՝ հիմա այդ խողովակաշարը կա՞ ու ի՞նչ վիճակում է»,– նշեց Մանվելյանը։Նա նաև Հայաստանի համար բավականին խնդրահարույց համարեց ադրբեջանական գազի ենթադրյալ մատակարարումները, քանի որ Ադրբեջանն ինքը դժվարությամբ է ապահովում Եվրամիության հետ երկարաժամկետ պայմանագրերով իր մատակարարումների ծավալները։Ըստ նրա` եթե Հայաստանի համար գազը մի քանի անգամ թանկանա, ապա դա առաջին հերթին կառաջացնի էլեկտրաէներգիայի թանկացում, որի 35–40 տոկոսն արտադրում են ջերմային էլեկտրակայանները, ինչն իր հերթին լուրջ հարված կհասցնի, օրինակ, էլեկտրամոբիլների ներմուծմանը: Սա կհանգեցնի նաև ամսական կոմունալ վճարների կրկնապատկման և տոտալ թանկացումների ալիքի, քանի որ դրսից եկող դեղերի ու ապրանքների լոգիստիկայի արժեքը որոշվում է հենց հոսանքի, գազի և վառելիքի գնով։ Կաթվածահար կլինեն ջերմոցները, գյուղատնտեսությունը, հացի արտադրությունն ու ցեմենտի գործարանները։«Սովորական քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ թանկացումը։ Երբ իշխանություններն ասում են՝ կսուբսիդավորենք, ստում են։Եվրոպան այդտեղ նույնպես չի կարող սուբսիդավորել, որովհետև դրանք ահռելի թվեր են»,– համոզված է Մանվելյանը։Նա հիշեցրեց` Հայաստանի ներկայիս արտոնյալ գինը պայմանավորված է բացառապես ԵԱՏՄ անդամակցությամբ, քանի որ այդ կառույցի հիմնադիր նպատակը էներգետիկ վառելիքի միասնական շուկայի ստեղծումն էր։Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/19/69136951_121:0:1544:1067_1920x0_80_0_0_c166e76a305ecb70cf1471eb0329f566.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գազ, ռուսաստան, նիկոլ փաշինյան, արմեն մանվելյան, ադրբեջան, թուրքմենստան, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, գազ, ռուսաստան, նիկոլ փաշինյան, արմեն մանվելյան, ադրբեջան, թուրքմենստան, իրանի իսլամական հանրապետություն
Արտոնյալ գնից դեպի կոլապս. ռուսական գազից հրաժարվելու հետևանքները Հայաստանի համար
Փորձագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են տարբեր մեթոդներով մոլորեցնել բնակչությանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ իշխանությունների հայտարարությունները դիվերսիֆիկացիայի և այն մասին, որ գազ կարելի է գնել տարբեր երկրներից, դիլետանտիզմի դրսևորում է։
Sputnik Արմենիայի «Բաց տեքստով» պոդկաստի շրջանակում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, էներգետիկ հարցերի փորձագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։
Վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ակտիվացրել են Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ձևաչափի վերանայման քննարկումը՝ ուշադրությունը կենտրոնացնելով տնտեսության, ենթակառուցվածքների և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման վրա: Սեպտեմբերի 11–ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական գազը էժան չէ, ըստ նրա` սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, ՀՀ–ում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։
Մանվելյանը նշեց` պնդումները, թե գազի սակագինը սահմանում է «Գազպրոմ Արմենիան», ոչ այլ ինչ են, քան մանիպուլյացիա. իրականում վերջնական գները որոշում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
«Երբ ՀՀ իշխանություններն ասում են, թե գազի գինը որոշում է «Գազպրոմ Արմենիան», ստում են, ուղղակի խաբում են մարդկանց. իրենք են որոշում գինը։ «Գազպրոմ Արմենիան» ընդամենը հիմնավորում է տալիս, թե ինչու է գինն այդպիսին, այլ ոչ թե այլ։ Եթե ՀՀ իշխանությունները համաձայն չեն, ի սեր Աստծո, թող գնի իջեցում պահանջեն կամ, օրինակ, թող նվազեցնեն այն հարկերն ու տուրքերը, որոնք վճարում է «Գազպրոմ Արմենիան»։ Այդ դեպքում գազի գինը նույնպես կփոխվի»,– ասաց փորձագետը։
Միաժամանակ, նրա դիտարկմամբ, այս ուղղությամբ գործնական քայլերի փոխարեն Հայաստանի իշխանությունները փորձում են տարբեր մեթոդներով մոլորեցնել բնակչությանը՝ պատասխանատվությունը բարդելով ռուսական կողմի վրա։
«ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե այսօր հնարավոր է գազը գնել տարբեր երկրներից, բացարձակ դիլետանտիզմ է. նրանք, ովքեր խոսում են այդ մասին, նույնիսկ պատկերացում չունեն նույն թուրքմենական, ադրբեջանական կամ իրանական գազի մասին, թե, օրինակ, ինչպիսի՞ պայմանագրային հարաբերություններ կան այս երկրների հետ, արդյոք առկա՞ է համապատասխան թողունակություն, խողովակաշարեր, որոնք կարող են մատակարարել գազ: Եթե իշխանությունները չեն պատկերացնում այս հարցերի գոնե մոտավոր պատասխանը, ապա հասկանալի է, թե ինչու է իրենց ամեն ինչ շատ պարզ թվում, թե բա` եկեք հրաժարվենք ռուսական գազից, վերցնենք թուրքմենականը»,– ընդգծեց փորձագետը։
Մանվելյանը բացառում է, որ իրանական գազը կարող է ավելի էժան լինել, քան ռուսականը։ Եվ հետո Հայաստանին բավարար քանակությամբ գազ ապահովելու համար պետք է 3–4 անգամ ավելացնել ներկայիս ծավալները, բայց դա հնարավոր չէ, քանի դեռ չի ավարտվել բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3–րդ գծի աշխատանքները, որոնք մոտ 10 տարուց ավելի է` շարունակվում են:
«Եվ արդյոք Իրանը կարո՞ղ է գազ մատակարարել Հայաստանին՝ հաշվի առնելով ամերիկյան պատժամիջոցները, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատերազմի ժամանակ Իրանի գազային համակարգը պարբերաբար ռմբակոծվել է ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից։ Նաև մանիպուլյացիա եմ համարում այն պնդումները, թե իբր «Գազպրոմը» թույլ չի տա, որ Հայաստանը 100 տոկոսանոց գազամատակարարում ստանա Իրանից։ «Գազպրոմի» համար դա բիզնես է. նա հաստատ կշահի իրեն պատկանող խողովակաշարով գազ մղելու հաշվին»,– ընդգծեց էներգետիկ հարցերով փորձագետը։
«Թուրքմենգազ» պետական ընկերության և Իրանական ազգային գազային ընկերության (NIGC) միջև կա գազային վեճ, որը վերաբերում է գազի մատակարարման սակագնի շուրջ տարաձայնություններին, շարունակվում է արդեն երկար տարիներ և հասել է միջազգային դատական ատյաններ։
Մանվելյանը հիշեցրեց, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև խողովակ չկա, և նախագիծը ենթադրում է, որ թուրքմենական գազը կմատակարարվի Իրանի հյուսիս, իսկ Թեհրանն իր գազի համարժեք ծավալը կտրամադրի Հայաստանին, սակայն Աշխաբադի և Թեհրանի միջև առկա խնդիրներն ուղղակիորեն ազդում են այդ սխեմայի հուսալիության վրա՝ այն դարձնելով տնտեսապես և աշխարհաքաղաքական խոցելի։
Բացի այդ, ըստ նրա, թուրքմենական գազի իրացման շուկան գրեթե ամբողջությամբ վերահսկում է Չինաստանը և արտահանման շուրջ 90%–ը տեղի է ունենում Չինաստանի CNPC (China National Petroleum Corporation) պետական նավթագազային ընկերության միջոցով, որը խոշորագույն ներդրող է և միակ արտասահմանյան ընկերությունը, որին Թուրքմենստանը թույլ է տվել այդ ոլորտում: Այնպես որ Հայաստանը պետք է նախ պայմանավորվի Չինաստանի հետ։
Ինչ վերաբերում է ադրբեջանական գազին, ապա Մանվելյանը սպեկուլյացիա է համարում այն պնդումները, թե իբր խորհրդային տարիներին Ադրբեջանը Հայաստանին գազ է մատակարարել։
«Հայաստանն իսկապես գազ ստացել է Ադրբեջանի տարածքով, սակայն դա եղել է ռուսական գազ: Ժամանակին Ղազախով անցնող գազատար է եղել, սակայն չգիտեմ՝ հիմա այդ խողովակաշարը կա՞ ու ի՞նչ վիճակում է»,– նշեց Մանվելյանը։
Նա նաև Հայաստանի համար բավականին խնդրահարույց համարեց ադրբեջանական գազի ենթադրյալ մատակարարումները, քանի որ Ադրբեջանն ինքը դժվարությամբ է ապահովում Եվրամիության հետ երկարաժամկետ պայմանագրերով իր մատակարարումների ծավալները։
«Երբ մենք հրաժարվում ենք ուղղակիորեն աշխատել Ռուսաստանի հետ, մենք կարող ենք նույն ռուսական գազը գնել Ադրբեջանից, պարզապես մի քանի անգամ ավելի թանկ գնով, ինչը, ի դեպ, հիմա անում է Եվրամիությունը։ Ռուսական գազն ու նավթը նույն ԵՄ–ն մի քանի անգամ ավելի թանկ է գնում Հնդկաստանից, բայց ասում է, որ դա ոչ թե ռուսական նավթ է, այլ հնդկական»,– արձանագրեց Մանվելյանը։
Ըստ նրա` եթե Հայաստանի համար գազը մի քանի անգամ թանկանա, ապա դա առաջին հերթին կառաջացնի էլեկտրաէներգիայի թանկացում, որի 35–40 տոկոսն արտադրում են ջերմային էլեկտրակայանները, ինչն իր հերթին լուրջ հարված կհասցնի, օրինակ, էլեկտրամոբիլների ներմուծմանը: Սա կհանգեցնի նաև ամսական կոմունալ վճարների կրկնապատկման և տոտալ թանկացումների ալիքի, քանի որ դրսից եկող դեղերի ու ապրանքների լոգիստիկայի արժեքը որոշվում է հենց հոսանքի, գազի և վառելիքի գնով։ Կաթվածահար կլինեն ջերմոցները, գյուղատնտեսությունը, հացի արտադրությունն ու ցեմենտի գործարանները։
«Սովորական քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ թանկացումը։ Երբ իշխանություններն ասում են՝ կսուբսիդավորենք, ստում են։Եվրոպան այդտեղ նույնպես չի կարող սուբսիդավորել, որովհետև դրանք ահռելի թվեր են»,– համոզված է Մանվելյանը։
Նա հիշեցրեց` Հայաստանի ներկայիս արտոնյալ գինը պայմանավորված է բացառապես ԵԱՏՄ անդամակցությամբ, քանի որ այդ կառույցի հիմնադիր նպատակը էներգետիկ վառելիքի միասնական շուկայի ստեղծումն էր։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից
նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: