https://arm.sputniknews.ru/20261012/arag-qandum-en-vor-chhascnenq-dataran-dimel-krpakaterery-bvoghvoqum-en-qaghaqapetarani-dimac-107974306.html
Արագ քանդում են, որ չհասցնենք դատարան դիմել. կրպակատերերը բողոքում են քաղաքապետարանի դիմաց
Արագ քանդում են, որ չհասցնենք դատարան դիմել. կրպակատերերը բողոքում են քաղաքապետարանի դիմաց
Sputnik Արմենիա
Նրանք պնդում են` իրենց վարձակալության ժամկետը մինչև 2027-2029 թվականներն են։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T11:31+0400
2026-10-12T11:31+0400
2026-10-12T11:41+0400
երևան
երևանի քաղաքապետարան
կրպակ
բողոքի ակցիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107974983_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a43e6ff468c1b941f41dd56775713615.jpg
Շինարարների փողոցի կրպակատերերն ու աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց են։ Հավաքվածները պահանջում են չքանդել կրպակները՝ նշելով, որ դրանք իրենց եկամտի միակ աղբյուրն են։«Մենք ունենք խանութներ, որոնք սեփական են՝ կադաստրի տված վկայականներով։ Մեզնից հիմա առանց փաստաթղթի, առանց օրինական հիմքի, զուտ բանավոր կերպով պահանջում են ազատել տարածքը։ Երեկ թաղապետարանի աշխատակիցները եկել են Շինարարների փողոց ու զգուշացրել, որ երեքշաբթի օրը բոլորն ապամոնտաժվելու են։ Երբ հարցրինք՝ ո՞ւր են փաստաթղթերը, նրանք ասացին, որ միայն վաղը կտան»,- ասաց կրպակատերերից մեկը։Հավաքվածները պնդում են, որ քաղաքային իշխանություններն արագացված կարգով են ցանկանում քանդել կրպակները, որպեսզի իրենք չհասցնեն դատարանում բողոքարկել այդ որոշումը։Կրպակատերերի կարծիքով՝ իրենց տարածքները վաղուց էին քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Ըստ նրանց՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանն է պատասխանատվություն ստանձնել, որ տարածքից կհեռացնի կրպակները։Հավաքվածները չեն հերքում, որ որոշ տնտեսվարողների պարագայում հողը վարձակալված է, սակայն ոմանք վստահեցրին, որ իրենց վարձակալության ժամկետները մինչև 2027-2029 թվականներն են։ Նրանք ցույց տվեցին փաստաթղթեր, որոնց համաձայն՝ ժամկետները վերջերս են երկարաձգվել, և դրանց տակ առկա են վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ստորագրությունները։Կրպակատարերերն ասում են՝ Ավինյանը գերակա շահի մասին է խոսում, բայց իրենք լուրջ կասկածներ ունեն, որ այստեղ միայն անձնական շահի մասին է խոսքը։ Պահանջում են հանդիպում քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, որ իրենց քանդման օրինական հիմքերը ներկայացնեն, բացի այդ՝ իրենց հարցերին պատասխանեն, փոխհատուցում տրամադրեն, ինչպես նաև ժամանակ տրամադրեն այլ տարածք գտնելու համար, այլապես նշում են՝ կոնֆլիկտներից հնարավոր չի լինելու խուսափել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Շինարարների փողոցի կրպակատերերը բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց
Sputnik Արմենիա
Շինարարների փողոցի կրպակատերերը բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց
2026-10-12T11:31+0400
true
PT2M37S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107974983_0:0:1440:1080_1920x0_80_0_0_4469572839255f2686644c123dab23a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան, կրպակ, բողոքի ակցիա, видео
երևան, երևանի քաղաքապետարան, կրպակ, բողոքի ակցիա, видео
Արագ քանդում են, որ չհասցնենք դատարան դիմել. կրպակատերերը բողոքում են քաղաքապետարանի դիմաց
11:31 12.10.2026 (Թարմացված է: 11:41 12.10.2026) Նրանք պնդում են` իրենց վարձակալության ժամկետը մինչև 2027-2029 թվականներն են։
Շինարարների փողոցի կրպակատերերն ու աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց են։ Հավաքվածները պահանջում են չքանդել կրպակները՝ նշելով, որ դրանք իրենց եկամտի միակ աղբյուրն են։
«Մենք ունենք խանութներ, որոնք սեփական են՝ կադաստրի տված վկայականներով։ Մեզնից հիմա առանց փաստաթղթի, առանց օրինական հիմքի, զուտ բանավոր կերպով պահանջում են ազատել տարածքը։ Երեկ թաղապետարանի աշխատակիցները եկել են Շինարարների փողոց ու զգուշացրել, որ երեքշաբթի օրը բոլորն ապամոնտաժվելու են։ Երբ հարցրինք՝ ո՞ւր են փաստաթղթերը, նրանք ասացին, որ միայն վաղը կտան»,- ասաց կրպակատերերից մեկը։
Հավաքվածները պնդում են, որ քաղաքային իշխանություններն արագացված կարգով են ցանկանում քանդել կրպակները, որպեսզի իրենք չհասցնեն դատարանում բողոքարկել այդ որոշումը։
«Թո՛ղ թույլ տան մենք բողոքարկենք. եթե դատարանը որոշի, որ ենթակա է քանդման, ապա թող քանդեն»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Կրպակատերերի կարծիքով՝ իրենց տարածքները վաղուց էին քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Ըստ նրանց՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանն է պատասխանատվություն ստանձնել, որ տարածքից կհեռացնի կրպակները։
«Կառավարությունը պետք է որոշում ընդունի, տարածքը հանրային գերակա շահ ճանաչի, ինչից հետո պետք է սեփականատերերի հետ լսումներ անցկացնեն ու պայմանավորվեն, թե գերակա շահ ճանաչելու դեպքում ինչ փոխհատուցում է տրամադրվելու»,- նշեցին նրանք։
Հավաքվածները չեն հերքում, որ որոշ տնտեսվարողների պարագայում հողը վարձակալված է, սակայն ոմանք վստահեցրին, որ իրենց վարձակալության ժամկետները մինչև 2027-2029 թվականներն են։ Նրանք ցույց տվեցին փաստաթղթեր, որոնց համաձայն՝ ժամկետները վերջերս են երկարաձգվել, և դրանց տակ առկա են վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ստորագրությունները։
Կրպակատարերերն ասում են՝ Ավինյանը գերակա շահի մասին է խոսում, բայց իրենք լուրջ կասկածներ ունեն, որ այստեղ միայն անձնական շահի մասին է խոսքը։ Պահանջում են հանդիպում քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, որ իրենց քանդման օրինական հիմքերը ներկայացնեն, բացի այդ՝ իրենց հարցերին պատասխանեն, փոխհատուցում տրամադրեն, ինչպես նաև ժամանակ տրամադրեն այլ տարածք գտնելու համար, այլապես նշում են՝ կոնֆլիկտներից հնարավոր չի լինելու խուսափել։