00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արցախցիներն առաջարկում են բնակապահովման ծրագրում սահմանել աջակցության լողացող չափ

© Sputnik / Andranik GhazaryanՇենք Երևանում
Շենք Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2026
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք արհեստականորեն գնաճ կավելացնեն անշարժ գույքի շուկայում։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Արցախցիներն առաջարկում են բնակապահովման ծրագրում սահմանել հավաստագրի աջակցության լողացող չափ, քանի որ Հայաստանում անշարժ գույքի գինը պարբերաբար բարձրանում է, իսկ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրով նախատեսված աջակցության չափը ֆիքսված է։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
Նա առաջարկեց մի քանի փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության` 2024 թվականի մայիսին կայացրած որոշման մեջ։
«Գործող սահմանաչափերը կարող են արդիական լինել որոշ ժամանակ, բայց երբ անշարժ գույքի գները շեշտակի բարձրանում են, գործող սահմանաչափերը պետք է փոփոխվեն։ Առաջարկում եմ սահմանել հավաստագրի աջակցության լողացող չափ»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ եթե ՀՀ կառավարության նպատակը Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովումն է, ապա յուրաքանչյուր տարի ըստ գնաճի կամ գնանկման պետք է վերանայվի հավաստագրի աջակցության չափը։
Հովհաննիսյանն ընդգծեց` կա ևս մեկ լուրջ խնդիր, որ հավաստագրի դրական մնացորդը թույլ չի տրվում օգտագործել սպառողական վարկերը մարելու համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշեց, որ իրենք չեն կարող վերահսկողություն ունենալ սպառողական վարկերի նկատմամբ։
«Դեպքերը տարբեր կարող են լինել, այդ պատճառով դրական մնացորդը թույլատրվում է օգտագործել կենցաղային տեխնիկա, գույք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար։ Մենք սպառողական վարկի վրա վերահսկողություն չենք կարող սահմանել։ Այս վարկի նպատակն այլ բան է»,–ասաց Թորոսյանը։
Անդրադառնալով հավաստագրի աջակցության չափը լողացող դարձնելուն` նախարարն ընդգծեց, որ այդ և մյուս առաջարկները իրենք կքննարկեն և հավելյալ հանդիպում կունենան արցախցիների հետ։ Նա միաժամանակ նշեց, որ եթե, օրինակ, երևանամերձ շրջաններում անձին տրամադրվող 4 մլն դրամ աջակցության չափը պայմանականորեն դառնա 4 մլն 200 000 դրամ, ապա դա ևս խնդիր է առաջացնելու։ Վաճառողներն ավելի կթանկացնեն գույքը։
«Եթե մենք հստակ ժամկետ էլ նշենք, մարդը կասի` ինչի՞ եմ հիմա տուն առնում, թող, օրինակ, հունվարին դառնա 4 մլն 200 հազար դրամ, այդ ժամանակ կառնեմ։ Նույնը կանի վաճառողը, կասի` ինչի՞ դեկտեմբերի վաճառեմ, եթե հունվարին կարող եմ ավելի թանկով վաճառել»,–ասաց Թորոսյանը։
Նա շեշտեց, որ պետք է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք արհեստականորեն գնաճ կավելացնեն անշարժ գույքի շուկայում։
Արցախցիների հետ հանդիպումից հետո Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնակապահովման ծրագրի հետ կապված որևէ գումարի բարձրացում այս պահին չեն նախատեսում, քանի որ 2027 թվականի պետբյուջեն ծրագրավորված է այնպես, որ սպասարկի արդեն տրված և նոր տրվող բնակարանների հավաստագրերը։ Թորոսյանի խոսքով` իրենք կդիտարկեն ծրագրերում առաջարկվող որոշակի շտկումները, բայց գումարի բարձրացման որոշում չկա։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան։ Վերջին տվյալներով` Արցախից բռնի տեղահանված շուրջ 8300 ընտանիք տուն ձեռք բերելու հավաստագիր է ստացել։
Լրահոս
0