https://arm.sputniknews.ru/20261013/adrbejany-vochnchacrel-e-arcakhi-shvosh-gjughi-mi-qani-patmakan-hushardzan-108076706.html
Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան
Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան
Sputnik Արմենիա
Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի կողմից տարբեր բնակավայրերում ոչնչացվել ու պղծվել են եկեղեցիներ, պատմական հուշարձաններ, խաչքարեր։ 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T22:08+0400
2026-10-13T22:08+0400
2026-10-13T22:08+0400
արցախ
շոշ
ադրբեջան
վանդալիզմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108075997_0:0:960:540_1920x0_80_0_0_9ad22222885eebe1e3dbc06afe3da318.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Ասկերանի շրջան Շոշ գյուղում մի քանի պատմական հուշարձան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծությունը։Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024թ․ թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը և Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։ Գրառմանը կից հրապարակված արբանյակային լուսանկարներում երևում է, որ երբեմնի հուշարձանների տեղում քարեր են։Նա նաև հիշեցնում է, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի կողմից տարբեր բնակավայրերում ոչնչացվել ու պղծվել են եկեղեցիներ, պատմական հուշարձաններ, խաչքարեր։ Ադրբեջանը հուշարձաններ է ոչնչացրել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր, Ազոխ բնակավայրերում, Բերձորում, Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Այգեստան գյուղերում, և այսպես շարունակ։Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար մշակութային վանդալիզմ է իրականացնում։ Բռնազավթված Արցախում ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հողին է հավասարեցվել Շուշիի Կանաչ ժամը, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էլ աստիճանաբար մզկիթի է վերածվում։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։Մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել են Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Վերածննդի հրապարակում գտնվող Խորհրդարանի և Ազատամարտիկների միության գրասենյակի շենքերը, ինչպես նաև նույն հրապարակում գտնվող պատկերաքանդակները։Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։Հավելենք, որ Արցախում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27–ը (երբ Ադրբեջանի հարձակումով սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը) կար վկայագրված և պետական ցուցակներով հաստատված 4112 հուշարձան, որոնցից 10 տոկոսը նախաքրիստոնեական են, մոտ 1,5 տոկոսը` մուսուլմանանական, որոնցից մոտ 20-ը` 14-16-րդ դարերի։ Մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են, որոնք թվագրվում են 4-19-րդ դարերով։
շոշ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108075997_109:0:960:638_1920x0_80_0_0_7d3d0588c9e6e8fcd59039d58c2c1d58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, շոշ, ադրբեջան, վանդալիզմ
արցախ, շոշ, ադրբեջան, վանդալիզմ
Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան
Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի կողմից տարբեր բնակավայրերում ոչնչացվել ու պղծվել են եկեղեցիներ, պատմական հուշարձաններ, խաչքարեր։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Ասկերանի շրջան Շոշ գյուղում մի քանի պատմական հուշարձան։ Այս մասին
ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծությունը։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024թ․ թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը և Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։
Գրառմանը կից հրապարակված արբանյակային լուսանկարներում երևում է, որ երբեմնի հուշարձանների տեղում քարեր են։
Նա նաև հիշեցնում է, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի կողմից տարբեր բնակավայրերում ոչնչացվել ու պղծվել են եկեղեցիներ, պատմական հուշարձաններ, խաչքարեր։
«Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Ներկայում այդ տարածքում կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ՝ հայկական հիշողության ամբողջական վերացման և պատմական միջավայրի վերաձևակերպման նպատակով»,- նշում է Ավանեսովը։
Ադրբեջանը հուշարձաններ է ոչնչացրել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր, Ազոխ բնակավայրերում, Բերձորում, Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Այգեստան գյուղերում, և այսպես շարունակ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար մշակութային վանդալիզմ է իրականացնում։ Բռնազավթված Արցախում ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հողին է հավասարեցվել Շուշիի Կանաչ ժամը, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էլ աստիճանաբար մզկիթի է վերածվում։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել են Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Վերածննդի հրապարակում գտնվող Խորհրդարանի և Ազատամարտիկների միության գրասենյակի շենքերը, ինչպես նաև նույն հրապարակում գտնվող պատկերաքանդակները։ Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։
Հավելենք, որ Արցախում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27–ը (երբ Ադրբեջանի հարձակումով սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը) կար վկայագրված և պետական ցուցակներով հաստատված 4112 հուշարձան, որոնցից 10 տոկոսը նախաքրիստոնեական են, մոտ 1,5 տոկոսը` մուսուլմանանական, որոնցից մոտ 20-ը` 14-16-րդ դարերի։ Մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են, որոնք թվագրվում են 4-19-րդ դարերով։