https://arm.sputniknews.ru/20240418/baqun-qandel-e-shushii-kanach-zhamy-hertakan-vandalizmi-masin-ahazangum-e-hjdn-74706630.html
Հերթական վանդալիզմը. Բաքուն քանդել է Շուշիի Կանաչ ժամը
Հերթական վանդալիզմը. Բաքուն քանդել է Շուշիի Կանաչ ժամը
Sputnik Արմենիա
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ եկեղեցին քանդվել է փետրվարին։ 18.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-18T19:48+0400
2024-04-18T19:48+0400
2024-04-18T20:16+0400
շուշի
եկեղեցի
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արցախ
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25414068_0:0:1601:901_1920x0_80_0_0_734aeeca0e4423d40973a94aa5937010.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։ Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։«Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։ Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Բաքվի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,– ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է մշակութային վանդալիզմ։ Շուշիում ոչնչացված հուշակոթողներից է նաև Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էլ աստիճանաբար մզկիթի է վերածվում։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։Ադրբեջանը շարունակում է Արցախում մշակութային վանդալիզմը. ավերել են Հալիվորի կամուրջըԱդրբեջանցիները քանդել են նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Խորհրդարանի և Ազատամարտիկների միության գրասենյակի շենքերը, ինչպես նաև նույն հրապարակում գտնվող պատկերաքանդակները։Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։
շուշի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25414068_85:0:1508:1067_1920x0_80_0_0_0dba527008e3f30eafcf84ce99f039a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուշի, եկեղեցի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ, վանդալիզմ
շուշի, եկեղեցի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ, վանդալիզմ
Հերթական վանդալիզմը. Բաքուն քանդել է Շուշիի Կանաչ ժամը
19:48 18.04.2024 (Թարմացված է: 20:16 18.04.2024) ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ եկեղեցին քանդվել է փետրվարին։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։ Տեղեկությունը
X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։
«Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։ Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Բաքվի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է մշակութային վանդալիզմ։ Շուշիում ոչնչացված հուշակոթողներից է նաև Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էլ աստիճանաբար մզկիթի է վերածվում։
Նույն ճակատագրին է արժանացել նաև Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։
Ադրբեջանցիները քանդել են նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Խորհրդարանի և Ազատամարտիկների միության գրասենյակի շենքերը, ինչպես նաև նույն հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։