https://arm.sputniknews.ru/20261012/erevani-qaghaqapetaranum-handipumy-vochinch-chtvec-krpakaterery-vorvoshecin-dimel-karavarutjun-107979044.html
Երևանի քաղաքապետարանում հանդիպումը ոչինչ չտվեց․ կրպակատերերը որոշեցին դիմել կառավարություն
Երևանի քաղաքապետարանում հանդիպումը ոչինչ չտվեց․ կրպակատերերը որոշեցին դիմել կառավարություն
Sputnik Արմենիա
Կրպակատերերը պահանջում են, որ իրենց իրավական հիմք, պաշտոնական փաստաթուղթ փոխանցեն, ժամանակ տան՝ իրենց իրավունքներն օրինական կարգով պաշտպանելու համար։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T12:57+0400
2026-10-12T12:57+0400
2026-10-12T13:40+0400
երևանի քաղաքապետարան
կրպակ
բողոքի ակցիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107978873_0:275:1600:1175_1920x0_80_0_0_3d0e2ce992534a6ac556a0576cda1e19.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանում պնդել են՝ Շինարարների փողոցում գտնվող կրպակների քանդման բոլոր իրավական հիմքերը կան, թեպետ այդ հիմքերը կրպակատերերը դեռ չեն տեսել։ Քիչ առաջ ավարտվեց նրանց հանդիպումը քաղաքապետարանում՝ աշխատակազմի և քարտուղարության ղեկավարների հետ։Խնդրել են՝ իրավական հիմքերը փոխանցել և ժամանակ տալ ուսումնասիրության, իրենց իրավունքները պաշտպանելու, միգուցե նաև դատարան դիմելու համար։Կրպակատերերից մեկն ասում է՝ քաղաքապետարանում զարմանք առաջացրեցին իր ներկայացրած փաստաթղթերը, ըստ որոնց՝ հողի վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2029թ․, ու դա արվել է ընդամենը 3 ամիս առաջ։Քանի որ քաղաքապետարանում հանդիպումը, ըստ էության, ոչինչ չտվեց, կրպակատերերը որոշեցին իրենց բողոքի ակցիան շարունակել կառավարության մոտ։Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անում Շինարարների փողոցի մի քանի տասնյակ կրպակատերեր (մի քանի օր առաջ բողոքի ակցիա էին անում հենց Շինարարների փողոցում- խմբ․). նրանք օրեր առաջ են տեղեկացվել, որ հոկտեմբերի 13-ին կրպակները քանդվելու են։ Նրանք պնդում են, որ իրենց խանութներն ունեն սեփականության վկայականներ, սակայն քաղաքապետարանը որոշել է դրանք քանդել՝ ժամանակ չտալով հարցն ուսումնասիրելու, օրինական դաշտում վիճարկելու համար։ Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե հանրային շահը միշտ գերակայում է մասնավոր շահին, և կրպակները քանդվելու են, մայթերը վերադարձվելու են երևանցիներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107978873_0:0:1600:1200_1920x0_80_0_0_43a5a779b2a6f5d16742c9699e4a8e27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի քաղաքապետարան, կրպակ, բողոքի ակցիա
երևանի քաղաքապետարան, կրպակ, բողոքի ակցիա
Երևանի քաղաքապետարանում հանդիպումը ոչինչ չտվեց․ կրպակատերերը որոշեցին դիմել կառավարություն
12:57 12.10.2026 (Թարմացված է: 13:40 12.10.2026) Կրպակատերերը պահանջում են, որ իրենց իրավական հիմք, պաշտոնական փաստաթուղթ փոխանցեն, ժամանակ տան՝ իրենց իրավունքներն օրինական կարգով պաշտպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանում պնդել են՝ Շինարարների փողոցում գտնվող կրպակների քանդման բոլոր իրավական հիմքերը կան, թեպետ այդ հիմքերը կրպակատերերը դեռ չեն տեսել։ Քիչ առաջ ավարտվեց նրանց հանդիպումը քաղաքապետարանում՝ աշխատակազմի և քարտուղարության ղեկավարների հետ։
«Դեռևս հստակ բան չասեցին, ասեցին՝ կտեղեկացնենք։ Ասեցին՝ ձեր դիմումներն ու խնդրանքները տվեք առաջին պատուհան։ Մենք ասեցինք՝ ոչ մի տեղ չենք գնում։ Աշխատակազմի ղեկավարն ասեց՝ հանգիստ եղեք, ձեզ բոլոր իրավական հիմքերով կծանուցվի․․․»,- նշեց կրպակատերերից Դավիթ Նահապետյանը։
Խնդրել են՝ իրավական հիմքերը փոխանցել և ժամանակ տալ ուսումնասիրության, իրենց իրավունքները պաշտպանելու, միգուցե նաև դատարան դիմելու համար։
Կրպակատերերից մեկն ասում է՝ քաղաքապետարանում զարմանք առաջացրեցին իր ներկայացրած փաստաթղթերը, ըստ որոնց՝ հողի վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2029թ․, ու դա արվել է ընդամենը 3 ամիս առաջ։
Քանի որ քաղաքապետարանում հանդիպումը, ըստ էության, ոչինչ չտվեց, կրպակատերերը որոշեցին իրենց բողոքի ակցիան շարունակել կառավարության մոտ։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի մոտ
բողոքի ակցիա են անում Շինարարների փողոցի մի քանի տասնյակ կրպակատերեր (մի քանի օր առաջ բողոքի ակցիա էին անում հենց Շինարարների փողոցում- խմբ․). նրանք օրեր առաջ են տեղեկացվել, որ հոկտեմբերի 13-ին կրպակները քանդվելու են։ Նրանք պնդում են, որ իրենց խանութներն ունեն սեփականության վկայականներ, սակայն քաղաքապետարանը որոշել է դրանք քանդել՝ ժամանակ չտալով հարցն ուսումնասիրելու, օրինական դաշտում վիճարկելու համար։ Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե հանրային շահը միշտ գերակայում է մասնավոր շահին, և կրպակները քանդվելու են, մայթերը վերադարձվելու են երևանցիներին։