https://arm.sputniknews.ru/20261010/manramasner-kremlic-inch-en-qnnarkel-rusastani-ev-amni-arajnvordnery--107927812.html
Մանրամասներ Կրեմլից. ի՞նչ են քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդները
Մանրամասներ Կրեմլից. ի՞նչ են քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդները
Sputnik Արմենիա
Մոսկվան հաստատել է պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարելու ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T00:42+0400
2026-10-10T00:42+0400
2026-10-10T01:28+0400
ամն
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
ռուսաստան
նավթ
հեռախոսազրույց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/10/92426164_0:45:1575:932_1920x0_80_0_0_de20f35422a6051324523eb6c27019a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Կրեմլում հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին։ Եվրոպան համաձայնել է շուկա դուրս բերել դիզվառելիքի պաշարների մի մասը․ ԹրամփՌուսաստանը հաստատել է պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան ողջ համաշխարհային տնտեսության վրա։ Երկու գերտերությունների առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների։Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համագործակցությունը գերատեսչությունների գծով։ Հիշեցնենք` ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը և Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանից դիզելի մատակարարումների շուրջ։ Ռուսական կողմը պատրաստ է անմիջապես ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարել 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերին, և 1 միլիոն տոննա՝ ավելի ուշ։ ԱՄՆ նախագահը կանխատեսում է, որ դա կօգնի նվազեցնել վառելիքի համաշխարհային գները։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/10/92426164_187:0:1575:1041_1920x0_80_0_0_fd1e1b358e3bbbb17c2d6b23afc04de1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, նավթ, հեռախոսազրույց
ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, նավթ, հեռախոսազրույց
Մանրամասներ Կրեմլից. ի՞նչ են քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդները
00:42 10.10.2026 (Թարմացված է: 01:28 10.10.2026) Մոսկվան հաստատել է պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարելու ամերիկյան և համաշխարհային շուկաներ։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Կրեմլում հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին։
Ռուսաստանը հաստատել է պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան ողջ համաշխարհային տնտեսության վրա։
Երկու գերտերությունների առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների։
Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համագործակցությունը գերատեսչությունների գծով։
Հիշեցնենք` ավելի վաղ
Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը և Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանից դիզելի մատակարարումների շուրջ։ Ռուսական կողմը պատրաստ է անմիջապես ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարել 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերին, և 1 միլիոն տոննա՝ ավելի ուշ։ ԱՄՆ նախագահը կանխատեսում է, որ դա կօգնի նվազեցնել վառելիքի համաշխարհային գները։