https://arm.sputniknews.ru/20261009/shat-hajvogh-zrujc-uneca-inchi-shurj-e-trampy-pajmanavvorvel-putini-het-107926793.html
«Շատ հաջող զրույց ունեցա». ինչի՞ շուրջ է Թրամփը պայմանավորվել Պուտինի հետ
«Շատ հաջող զրույց ունեցա». ինչի՞ շուրջ է Թրամփը պայմանավորվել Պուտինի հետ
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է դիզվառելիքի գների նվազման մասին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T23:25+0400
2026-10-09T23:25+0400
2026-10-09T23:43+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
նավթ
ռուսաստան
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/0f/92418258_0:0:1024:577_1920x0_80_0_0_ad61bc7eaf827af1219e1fecdc56b0a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջող զրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը հանգեցնում է ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների բարձրացման: Դեռևս սեպտեմբերի 14-ին նա պնդում էր, որ Կիևը համաձայնել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին:Բացի այդ, ինչպես պնդում է ԱՄՆ առաջնորդը, հաշվի առնելով ռուսական նավթավերամշակման գործարանների արտադրական կարողությունները, Ռուսաստանը սեղմ ժամկետներում կմատակարարի ևս 3 մլն տոննա դիզելային վառելիք։«Հորմուզի նեղուցի նկատմամբ մեր լիակատար վերահսկողության և ռուսական էներգապաշարների վերաբերյալ այս կարևոր հայտարարության շնորհիվ ամերիկացիների, ինչպես նաև ողջ աշխարհի համար դիզելային վառելիքի գները կտրուկ և զգալիորեն կնվազեն: Գների իջեցումն ամերիկացիների և հատկապես մեր հիանալի ֆերմերների, ռանչոների տերերի ու բեռնատարների վարորդների համար իմ գլխավոր առաջնահերթությունն է: Սա շատ կարևոր հայտարարություն է: Բացի այդ, պետք է հասկանալ՝ Իրանը միջուկային զենք չի ունենա: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:Թրամփը հայտարարել է ԱԲ-ի հետ կապված «գերհետախուզության» ստեղծման մասինՀաղորդվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անհապաղ ժամանակավոր արտոնագիր կտրամադրի համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների համար:Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ում նավթավերամշակման գործարանների նորոգումը բավականին արագ է ընթանում: Նա նշել էր, որ Ռուսաստանի պատասխանն ուկրաինական գրոհներին «բավականին նշանակալից ստացվեց նրանց համար, ովքեր բացեցին Պանդորայի արկղը»: Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ Կիևն է հրահրել պատասխան միջոցառումները՝ սկսելով հարվածներ հասցնել ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին:Մոսկվայում բազմիցս ընդգծել են, որ Ռուսաստանը հարվածներ չի հասցնում Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին: Ինչպես նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ ԶՈւ-ն հարվածում է միայն ռազմական և հարակից օբյեկտներին:Եվրոպան համաձայնել է շուկա դուրս բերել դիզվառելիքի պաշարների մի մասը․ Թրամփ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/0f/92418258_58:0:967:682_1920x0_80_0_0_062824993e14bae2bd00a6cddae6b0f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, նավթ, ռուսաստան, ամն
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, նավթ, ռուսաստան, ամն
«Շատ հաջող զրույց ունեցա». ինչի՞ շուրջ է Թրամփը պայմանավորվել Պուտինի հետ
23:25 09.10.2026 (Թարմացված է: 23:43 09.10.2026) ԱՄՆ առաջնորդը հայտարարել է դիզվառելիքի գների նվազման մասին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջող զրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը հանգեցնում է ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների բարձրացման: Դեռևս սեպտեմբերի 14-ին նա պնդում էր, որ Կիևը համաձայնել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին:
«Ես քիչ առաջ շատ հաջող բանակցություններ վարեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ռուսաստանն անհապաղ ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք կմատակարարի ամերիկյան և համաշխարհային շուկաներ, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերի ընթացքում, և 1 մլն տոննա՝ դրանից անմիջապես հետո»,-հայտնել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:
Բացի այդ, ինչպես պնդում է ԱՄՆ առաջնորդը, հաշվի առնելով ռուսական նավթավերամշակման գործարանների արտադրական կարողությունները, Ռուսաստանը սեղմ ժամկետներում կմատակարարի ևս 3 մլն տոննա դիզելային վառելիք։
«Հորմուզի նեղուցի նկատմամբ մեր լիակատար վերահսկողության և ռուսական էներգապաշարների վերաբերյալ այս կարևոր հայտարարության շնորհիվ ամերիկացիների, ինչպես նաև ողջ աշխարհի համար դիզելային վառելիքի գները կտրուկ և զգալիորեն կնվազեն: Գների իջեցումն ամերիկացիների և հատկապես մեր հիանալի ֆերմերների, ռանչոների տերերի ու բեռնատարների վարորդների համար իմ գլխավոր առաջնահերթությունն է: Սա շատ կարևոր հայտարարություն է: Բացի այդ, պետք է հասկանալ՝ Իրանը միջուկային զենք չի ունենա: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անհապաղ ժամանակավոր արտոնագիր կտրամադրի համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ում նավթավերամշակման գործարանների նորոգումը բավականին արագ է ընթանում: Նա նշել էր, որ Ռուսաստանի պատասխանն ուկրաինական գրոհներին «բավականին նշանակալից ստացվեց նրանց համար, ովքեր բացեցին Պանդորայի արկղը»: Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ Կիևն է հրահրել պատասխան միջոցառումները՝ սկսելով հարվածներ հասցնել ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին:
Մոսկվայում բազմիցս ընդգծել են, որ Ռուսաստանը հարվածներ չի հասցնում Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին: Ինչպես նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ ԶՈւ-ն հարվածում է միայն ռազմական և հարակից օբյեկտներին: