00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
15 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մարտի 1-ի գործ. ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի քրգործն ուղարկվել է դատարան

© Sputnik / Aram NersesyanՀՀ դատախազության շենքը
ՀՀ դատախազության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2026
Բաժանորդագրվել
Ըստ մեղադրանքի՝ Գրիգորի Գրիգորյանը հրամայել է ցուցարարների ուղղությամբ արձակել «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի նռնակներ:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. 2008 թ. Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը ՀՀ գլխավոր դատախազը հանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով: Ըստ մեղադրանքի՝ նա հրամայել է ցուցարարների ուղղությամբ արձակել «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի նռնակներ:
Քրեական վարույթի վերաբերյալ դատախազությունը մանրամասներ է հայտնել` նշելով, որ Գրիգորյանը 2008 թ. մարտի 1–ին Երևանի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին հրամայել է «ԿՍ–23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա–7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ։
Արդյունքում ցույցի մասնակիցներից 3 անձ մահացել է, 2 անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:
Նշենք, որ 2024 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց մասնակի բավարարել Վճռաբեկ դատարանի դիմումը, որը վերաբերում էր «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքներին: ՍԴ որոշմամբ հնարավորություն ստեղծվեց վերանայել/վերաորակավորել նրանց առաջադրված մեղադրանքները (1998 թ. Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների շրջանակում), ինչի արդյունքում գործը նոր ընթացք ստացավ դատական ատյաններում:
2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
Լրահոս
0