ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
17:11 04.09.2026 (Թարմացված է: 17:12 04.09.2026)

© AP Photo
Բաժանորդագրվել
Գրիգորյանը 2008 թ. մարտի 1–ին հրամայել է «ԿՍ–23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել «Չերյոմուխա–7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. 2008 թ. մարտի 1–ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը գլխավոր դատախազը կայացրել է այսօր։
Նշվում է, որ Գրիգոր Գրիգորյանը 2003–ից 2008 թվականի հուլիսի 2-ը եղել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թ–ին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Պարզվել է, որ Գրիգորյանը՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր չկան, ոչինչ չի արել, որպեսզի իրեն ենթակա ստորաբաժանումներն ապահովվեն կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով։

«Մասնավորապես, Գրիգորյանը 2008 թ. մարտի 1–ին Երևանի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին հրամայել է «ԿՍ–23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա–7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Արդյունքում ցույցի մասնակիցներից 3 անձ մահացել է, 2 անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։