00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
15 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչու են Միրզոյանն ու Արաղչին հանդիպումից 3 օր անց զանգել իրար. դեսպանի մեկնաբանությունը

© SputnikԽալիլ Շիրղոլամի
Խալիլ Շիրղոլամի - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2026
Բաժանորդագրվել
Երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, հետևաբար, ըստ Շիրղոլամիի, հաճախակի շփումները շատ կարևոր են։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված երկու երկրների արտգործնախարարների զրույցը, որը կայացել է Արարատ Միրզոյանի Թեհրան կատարած այցից ընդամենը 3 օր անց։
Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցն Իրան բավականին հաջող է եղել։ Այն հնարավորություն է տվել քննարկել քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության հարցերը։
Բացի այդ, նախօրեին Աշխաբադում հանդիպել են Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, առաջնորդներն անդրադարձել են նաև հետագա փոխգործակցության հեռանկարներին։
«Երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։ Կողմերի միջև շփումները շատ կարևոր են, քանի որ թույլ են տալիս մշակել հետագա համագործակցության ճանապարհային քարտեզը։ Դա նաև տարբեր հարցերի շուրջ մեր դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն է»,-ասել է դեսպանը։
Մեկնաբանելով ՀՀ արտգործնախարարի` Թեհրան կատարած այցից կարճ ժամանակ անց Միրզոյանի և Արաղչիի հեռախոսազրույցը՝ դեսպանը նշել է, որ դա չպետք է զարմանք առաջացնի։
«Երբեմն անհրաժեշտություն է առաջանում քննարկում ունենալ օրական երկու անգամ»,- ասել է Շիրղոլամին՝ նշելով, որ ինքն էլ երբեմն հայ գործընկերների հետ զրուցում է օրվա ընթացքում մեկից ավելի անգամ։
Հիշեցնենք` Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հոկտեմբերի 8-ին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Իրան կատարած այցից 3 օր անց, հեռախոսազրույց են ունեցել։
Լրահոս
0