00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Տարածաշրջանում խաղաղությունը կախված է 3–րդ կողմերի չմիջամտելուց. Արաղչին՝ Միրզոյանին

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին
Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2026
Բաժանորդագրվել
Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները նաև «3+3» ձևաչափի շրջանակում՝ խաղաղ գործընթացին աջակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կախված է 3–րդ կողմերի չմիջամտելուց։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի հետ հանդիպմանն ասել է նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին։ Տեղեկությունը հայտնում է Իրանի արտգործնախարարի Telegram–ալիքը։
Հանդիպումը կայացել է Միրզոյանի` Թեհրան կատարած այցի ընթացքում:
ԻԻՀ արտգործնախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության և հարաբերությունների դրական միտումների շարունակման առիթով, ինչպես նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բազմակողմ բանակցություններն ու համագործակցությունը, այդ թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակում՝ նպաստելու խաղաղ գործընթացի կայունացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ու համագործակցության ամրապնդմանը:
«Արաղչին նաև ընդգծել է տարածաշրջանի գործերին 3–րդ կողմերի ներկայության և միջամտության հետևանքով առաջացող հետևանքները և խնդիրները` նշելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու կայունությունը կախված են հենց տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծումից և արտատարածաշրջանային ուժերի միջամտության կանխումից»,– ասված է հաղորդագրության մեջ:
Միրզոյանը, գոհունակություն հայտնելով Թեհրան կատարած այցի համար, ընդգծել է Իրան–Հայաստան հարաբերությունների ռազմավարական բնույթը և Իրանի հետ համագործակցության ընդլայնման` Երևանի հանձնառությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագրի ստորագրումն էլ ավելի կխորացնի երկու երկրների միջև հարաբերությունները:
Նշենք, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳՄԱՆ հաղորդագրության մեջ նշվել էր, որ Միրզոյանն Արաղչիին ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և խոսել այն հնարավորությունների մասին, որոնք այն կարող է տրամադրել տարածաշրջանի երկրներին:
Լրահոս
0