00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
15 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԻՀՊԿ–ն խոշոր գազատար նավ է խոցել և նախազգուշացրել` նավերը «կպատժվեն» ոչ միայն Հորմուզում

© AP Photo / SepahnewsУчения Корпуса стражей исламской революции Ирана в Персидском заливе
Учения Корпуса стражей исламской революции Ирана в Персидском заливе - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2026
Բաժանորդագրվել
Nhat Viet ընկերության NV Sunshine կոչվող նավի շարժիչային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում հեղուկացված ածխաջրածնային գազ (ՀԱԳ) փոխադրող խոշոր նավ է խոցել, քանի որ այն մտադիր էր անցնել Թեհրանի կողմից չընդունված երթուղով։
«Մի քանի ժամ առաջ խոցվել է հեղուկացված ածխաջրածնային գազ փոխադրող խոշոր տոննաժի լցանավ, որը ծրագրում էր անցնել Հորմուզի նեղուցի անօրինական (Իրանի կողմից չընդունված՝ խմբ.) հարավային երթուղով»,-ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Nhat Viet ընկերության NV Sunshine կոչվող նավի շարժիչային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նաև հայտարարել է, որ այսուհետ նավագնացության վերաբերյալ Թեհրանի կանոնները խախտող նավերին պատժելը չի սահմանափակվելու Հորմուզի նեղուցով։
«Այսուհետ խախտող նավերին հակազդելը չի սահմանափակվելու Հորմուզի նեղուցով։ Ցանկացած նավ, որը կփորձի ընթանալ չարտոնված երթուղով, հետապնդվելու և վճռականորեն պատժվելու է ամբողջ տարածաշրջանում»,-ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։
«Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել». Թրամփը գովել է Ուիտկոֆին
ԱՄՆ-ի և Իրանի ռազմական դիմակայությունը սկսվել է 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի տարածքին ամերիկա-իսրայելական համատեղ հարվածներից հետո։ Թեհրանը պատասխանել է Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումներով, ինչպես նաև սահմանափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Ի պատասխան՝ Վաշինգտոնը ծովային շրջափակման է ենթարկել իրանական նավահանգիստները։
Հետագայում ռազմական գործողությունների դադարեցման և բանակցությունների անցնելու փորձեր են արվել, սակայն կայուն կարգավորման հասնել չի հաջողվել։ Հիմնական տարաձայնությունների թվում մնում են իրանական միջուկային ծրագիրը, Հորմուզի նեղուցով նավագնացության ռեժիմը, ամերիկյան պատժամիջոցները և իրանական նավահանգիստների շրջափակումը։
Հոկտեմբերի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները։ Ճնշման մյուս գործիքները կպահպանվեն։ Միաժամանակ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են շփումները, որոնք ԱՄՆ նախագահը որակում է արդյունավետ։
Լրահոս
0