00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Զոհված երաժիշտների Փառքի անկյունը Կոնսերվատորիայում կա, բայց նկարները պատին փակցված չեն

Բաժանորդագրվել
Օլյա Նուրիջանյանի խոսքով` հիմնանորոգումից հետո իրենք որոշել են տղաների համար անվանական ծառուղի ստեղծել, իսկ տղաների նկարները տեղ են գտել համերգասրահի մուտքի մոտ` ստենդի վրա։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում պատերազմում զոհված 7 երաժիշտների նկարները պատին փակցված չեն, համերգասրահի մուտքի մոտ` ստենդի վրա են, բայց կոնսերվատորիայից հավատացնում են՝ իրենց հարգանքն ու սերը զոհված հերոսների հանդեպ դրանից չի պակասում։
Ավելի վաղ երաժշտագետ Վարդան Հակոբյանը հրապարակել էր կոնսերվատորիայի դատարկ պատերից մեկի լուսանկարը և նշել, որ այդտեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական քարտուղար Օլյա Նուրիջանյանը Sputnik Արմենիայի նկարահանող խմբին դիմավորեց կոնսերվատորիայի մուտքի մոտ, հետո տարավ բակ, որտեղ տղաների անվանական ծառերն են։
«2025 թվականին կոնսերվատորիայի առաջին մասնաշենքը հիմնանորոգվեց և որոշվեց, որ մեր այգում պետք է լինի հիշատակի ծառուղի։ Այդ օրը տղաների բոլոր հարազատներն այստեղ էին, մասնակցեցեին ծառատունկին։ Մեզ համար սա կոնսերվատորիայի հետին բակը չէ, այլ ներքին այգին, իսկ տան համար միշտ այդ ներքին այգին ամենամտերմիկ, ամենաթանկ հատվածն է»,–ասաց նա։
Նուրիջանյանի խոսքով` հիմնանորոգումից հետո իրենք որոշել են հիշատակի կերպին այդ լուծումը տալ, իսկ տղաների նկարները տեղ են գտել համերգասրահի մուտքի մոտ` ստենդի վրա։
Ծառերից մեկը զոհված երաժիշտ Գոռ Թումանյանի անունով է։ Գոռը, որ աշխարհահռչակ «Լա Սկալա» օպերային թատրոնից հրավեր էր ստացել ուսումը շարունակելու, պատերազմում առաջիններից զոհվեց` հոր աչքի առաջ։ Խրամատում նրա վերջին` «Կյանք ու կռիվ» երգն արդեն գործիքավորվել է, ու կոնսերվատորիայի նոր ուսանողները նաև այդ կերպ են ճանաչում հերոսներին։
«Այս տարի` սեպտեմբերի 27–ին այդ երգի ներքո տեսահոլովակ պատրաստեցինք, որպեսզի ծնողներն էլ տեսնեն, թե ոնց են մեծացել տղաների անվանական ծառերը։ Ինձ համար Գոռի ձայնն Արցախյան պատերազմի երգող սիմվոլն է։ Ինձ համար շատ վիրավորական է, որ ինչ–որ անգործ բլոգերներ, ներքին ու արտաքին տարօրինակ մարդիկ չարախոսում են։ Տղաներն ապրելու են այստեղ։ Մենք չենք լինի, բայց այս ծառերը կլինեն»,–ասաց Նուրիջանյանը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ Արամ Շիրինյանն էլ անթույլատրելի է համարում հերոս տղաների անուններն անընդհատ շահարկելը։
«Եթե ցանկություն լիներ, յուրաքանչյուրը կարող էր դիմել կոնսերվատորիա, մուտք գործել շենք, ստուգել այս ամենը, տեսնել, ինչպես անում եք դուք և նման լուրերը չշահարկել ու չտարածել»,–ասաց նա։
Կոնսերվատորիայի պատից նկարները հանելու լուրը վրդովմունքի պատճառ էր դարձել սոցցանցերում։ Երաժշտագետ Վարդան Հակոբյանի գրառումից ժամեր անց կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հերքել էր այդ տեղեկությունը։ Ավելի ուշ` Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊԿ գիտական քարտուղար Օլյա Նուրիջանյանը չէր պատասխանել կոնկրետ հարցին՝ արդյոք հանվել են այդ պատից լուսանկարները, թե ոչ։
Նա շեշտել էր, որ չի փոխվել տղաների հիշատակը վառ պահելու կերպը, իսկ թե ինչպես է հիմա արվում, հրավիրել էր անձամբ տեսնել։
Լրահոս
0