https://arm.sputniknews.ru/20261007/kvonservatvoriaji-ajd-hatvatsum-zvohvatsneri-hishataky-ajl-kerp-e-haverzhacvum-nurijanjan-107825636.html
Կոնսերվատորիայի այդ հատվածում զոհվածների հիշատակը այլ կերպ է հավերժացվում. Նուրիջանյան
Կոնսերվատորիայի այդ հատվածում զոհվածների հիշատակը այլ կերպ է հավերժացվում. Նուրիջանյան
Sputnik Արմենիա
Կոնսերվատորիայի գիտական քարտուղարի խոսքով` չի փոխվել տղաների հիշատակը վառ պահելու կերպը, իսկ թե ինչպես է արվում, կարելի է ծանոթանալ տեղում։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T22:52+0400
2026-10-07T22:52+0400
2026-10-07T23:00+0400
երևանի պետական կոնսերվատորիա
պատերազմ
զոհ
լուսանկար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/03/0b/73233345_0:167:2048:1319_1920x0_80_0_0_18be63fad2399a41e03eec497c44e611.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում պատերազմում զոհված երաժիշտների հիշատակը շարունակում է ապրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոնսերվատորիայի գիտական քարտուղար Օլյա Նուրիջանյանը։Այսօր ավելի վաղ երաժշտագետ Վարդան Հակոբյանը հրապարակել էր կոնսերվատորիայի դատարկ պատերից մեկի լուսանկարը և նշել, որ այդտեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։ Նա ընդգծել էր, որ այդ անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է։Նա չպատասխանեց կոնկրետ հարցին՝ արդյոք հանվել են այդ պատից լուսանկարները, թե ոչ։«Չի փոխվել տղաների հիշատակը վառ պահելու կերպը, իսկ թե ինչպես է հիմա արվում, կարող եք գալ անձամբ տեսնել»,–ասաց նա։Նշենք, որ պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ այս կամ այն դպրոցից կամ զորամասերից հանվում են Փառքի անկյունները։ Սակայն այդ տեղեկությունները հերքում են ինչպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այնպես էլ պաշտպանական գերատեսչությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/03/0b/73233345_0:0:2048:1536_1920x0_80_0_0_8471dc775ef4a573b212997819f822f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի պետական կոնսերվատորիա, պատերազմ, զոհ, լուսանկար
երևանի պետական կոնսերվատորիա, պատերազմ, զոհ, լուսանկար
Կոնսերվատորիայի այդ հատվածում զոհվածների հիշատակը այլ կերպ է հավերժացվում. Նուրիջանյան
22:52 07.10.2026 (Թարմացված է: 23:00 07.10.2026) Կոնսերվատորիայի գիտական քարտուղարի խոսքով` չի փոխվել տղաների հիշատակը վառ պահելու կերպը, իսկ թե ինչպես է արվում, կարելի է ծանոթանալ տեղում։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում պատերազմում զոհված երաժիշտների հիշատակը շարունակում է ապրել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոնսերվատորիայի գիտական քարտուղար Օլյա Նուրիջանյանը։
Այսօր ավելի վաղ երաժշտագետ Վարդան Հակոբյանը հրապարակել էր կոնսերվատորիայի դատարկ պատերից մեկի լուսանկարը և նշել, որ այդտեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։ Նա ընդգծել էր, որ այդ անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է։
«Պարոն Հակոբյանը ընդհանրապես անտեղյակ է։ Մենք ունենք անցած տարվանից հիշատակի անվանական ծառուղի մեր տղաների համար, պարբերաբար կազմակերպում ենք համերգներ, կապ ունենք մեր տղաների ծնողների հետ և բոլոր այն նախագծերում, որտեղ նրանք կարող են միանալ մեզ, մեզ հետ են։ Կոնսերվատորիան մեկ տարի առաջ իր հիմնանորոգումն առաջին մասնաշենքի ավարտել է, և կոնսերվատորիայի այդ հատվածում այլ կերպ է մեր տղաների հիշատակը հավերժացվում»,–ասաց Նուրիջանյանը։
Նա չպատասխանեց կոնկրետ հարցին՝ արդյոք հանվել են այդ պատից լուսանկարները, թե ոչ։
«Չի փոխվել տղաների հիշատակը վառ պահելու կերպը, իսկ թե ինչպես է հիմա արվում, կարող եք գալ անձամբ տեսնել»,–ասաց նա։
Նշենք, որ պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ այս կամ այն դպրոցից կամ զորամասերից հանվում են Փառքի անկյունները։ Սակայն այդ տեղեկությունները հերքում են ինչպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այնպես էլ պաշտպանական գերատեսչությունից։