https://arm.sputniknews.ru/20261008/orinapah-hark-vtsharvoghi-hamar-tujlatreli-khakhtumneri-shemy-kbardzracvi-minchev-10-mln-dram-107808317.html
Օրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամ
Օրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամ
Sputnik Արմենիա
Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար տնտեսվարողը պետք է ունենա առնվազն 2 աշխատող, որոնք նվազագույն աշխատավարձից բարձր աշխատավարձ են ստանում։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T11:37+0400
2026-10-08T11:37+0400
2026-10-08T11:40+0400
հարկեր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հավաստագիր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/226/96/2269650_34:301:1453:1099_1920x0_80_0_0_f973b687b3750df854a305b9fb8439c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու կամ այն պահպանելու համար հարկային խախտումների հետևանքով առաջացած լրացուցիչ պարտավորությունների թույլատրելի առավելագույն շեմը 4 մլն դրամից կբարձրանա մինչև 10 մլն դրամ։ Կառավարությունը հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի նախագիծը։Միաժամանակ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար նախատեսվում է մի շարք նոր պայմաններ սահմանել։Մասնավորապես, հավաստագրի հավակնող հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող երկու հարկային տարիներին չպետք է հարկային վնաս ունենա։ Նա պետք է ունենա իր գործունեության համար օրենքով պահանջվող բոլոր լիցենզիաները, արտոնագրերն ու ծանուցումները։Նախագծով նոր պահանջ է նախատեսվում նաև աշխատողների մասով. հավաստագիր ստանալու համար տնտեսվարողը պետք է ունենա առնվազն 2 աշխատող, որոնք նվազագույն աշխատավարձից բարձր աշխատավարձ են ստանում։Ըստ նախագծի` ներդրումային ֆոնդերն այլևս չեն կարողանա օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալ։Միաժամանակ կառավարությունը սահմանել է, ո հավաստագիրը ստանալը դեռ չի նշանակի, որ այն տնտեսվարողին տրվում է առանց հետագա ստուգումների։ ՊԵԿ-ը երեք ամիսը մեկ ստուգելու է՝ արդյոք ընկերությունը շարունակում է պահպանել հավաստագիր ունենալու համար սահմանված պայմանները։ Եթե այլևս չի համապատասխանում դրանց, հավաստագրի գործողությունը կարող է դադարեցվել։Հիշեցնենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող տնտեսվարողները մի շարք առավելություններ կստանան։ Մասնավորապես, ՊԵԿ-ում նրանց համար կնշանակվի անհատական սպասարկման մասնագետ, իսկ հարկային ստուգումների պլանավորման ժամանակ նրանք կհամարվեն ավելի ցածր ռիսկային։ ԱԱՀ-ի վերադարձի դեպքում ևս նրանց համար նախատեսվում են ավելի բարենպաստ պայմաններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/226/96/2269650_0:0:1465:1099_1920x0_80_0_0_077ed0461f1ac4974a0e3720c79534d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հավաստագիր
հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հավաստագիր
Օրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամ
11:37 08.10.2026 (Թարմացված է: 11:40 08.10.2026) Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար տնտեսվարողը պետք է ունենա առնվազն 2 աշխատող, որոնք նվազագույն աշխատավարձից բարձր աշխատավարձ են ստանում։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու կամ այն պահպանելու համար հարկային խախտումների հետևանքով առաջացած լրացուցիչ պարտավորությունների թույլատրելի առավելագույն շեմը 4 մլն դրամից կբարձրանա մինչև 10 մլն դրամ։ Կառավարությունը հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի նախագիծը։
Միաժամանակ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար նախատեսվում է մի շարք նոր պայմաններ սահմանել։
Մասնավորապես, հավաստագրի հավակնող հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող երկու հարկային տարիներին չպետք է հարկային վնաս ունենա։ Նա պետք է ունենա իր գործունեության համար օրենքով պահանջվող բոլոր լիցենզիաները, արտոնագրերն ու ծանուցումները։
Նախագծով նոր պահանջ է նախատեսվում նաև աշխատողների մասով. հավաստագիր ստանալու համար տնտեսվարողը պետք է ունենա առնվազն 2 աշխատող, որոնք նվազագույն աշխատավարձից բարձր աշխատավարձ են ստանում։
Հավաստագիր ստանալու համար հաշվի կառնվեն նաև հարկային օրենսգրքով սահմանված մի շարք խախտումներ։ Որոշ խախտումներ դիտարկվող ժամանակահատվածում չպետք է արձանագրված լինեն ընդհանրապես, իսկ որոշ դեպքերում թույլատրելի կլինի խախտում ունենալ ոչ ավելի, քան երկու հաշվետու ժամանակաշրջանի համար։
Ըստ նախագծի` ներդրումային ֆոնդերն այլևս չեն կարողանա օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալ։
Միաժամանակ կառավարությունը սահմանել է, ո հավաստագիրը ստանալը դեռ չի նշանակի, որ այն տնտեսվարողին տրվում է առանց հետագա ստուգումների։ ՊԵԿ-ը երեք ամիսը մեկ ստուգելու է՝ արդյոք ընկերությունը շարունակում է պահպանել հավաստագիր ունենալու համար սահմանված պայմանները։ Եթե այլևս չի համապատասխանում դրանց, հավաստագրի գործողությունը կարող է դադարեցվել։
Հիշեցնենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող տնտեսվարողները մի շարք առավելություններ կստանան։ Մասնավորապես, ՊԵԿ-ում նրանց համար կնշանակվի անհատական սպասարկման մասնագետ, իսկ հարկային ստուգումների պլանավորման ժամանակ նրանք կհամարվեն ավելի ցածր ռիսկային։ ԱԱՀ-ի վերադարձի դեպքում ևս նրանց համար նախատեսվում են ավելի բարենպաստ պայմաններ։