00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թերացումներ եղել են, հետևանքներ եղել են, էլի կլինեն․ Պապիկյանը՝ Շաքիի դեպքի մասին

© SputnikՍուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Փաշինյանն էր հայտարարել, թե ադրբեջանցի զինծառայողը հանձնվել է առանց դիմադրություն ցույց տալու։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունում է՝ թերացումներ, ըստ էության, եղել են, որոնց արդյունքում էլ ադրբեջանցի զինծառայողը կարողացել է ոչ միայն անցնել սահմանը, այլև հասնել բնակավայր։ Այդ մասին նա ասաց այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։
Նախարարը նշեց՝ այդ թերացումներն արդեն իսկ ունեցել են հետևանքներ և դեռ կունենան, սակայն ամբողջական հետևանքների մասին կխոսի ծառայողական քննությունների և քննչական գործողությունների ավարտից հետո։ Շեշտեց՝ երբ ՀՀ պատկան մարմինները տեղեկացել են հնարավոր միջադեպի մասին, տեղի են ունեցել իրավական ակտերով սահմանված գործողություններ, այդ թվում՝ փնտրողական աշխատանքներ։
Պապիկյանը նաև անդրադարձավ սոցցանցերում շրջանառվող այն վարկածին, թե ադրբեջանցի զինծառայողը կարող էր դիվերսանտ լինել։ ՀՀ պաշտպանության նախարարը նշում է՝ նա դիվերսանտ չէր։
«Տվյալ անձնավորությունը դիմադրություն ցույց չի տվել ՀՀ պատկան մարմինների կողմից ձերբակալության ժամանակ։ Դա արդեն ցուցիչ էր նրա, որ նա դիվերսանտ չէր»,- հայտարարեց Պապիկյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Ինֆոքոմի» հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նշեց, թե ձերբակալության ժամանակ ադրբեջանցի զինծառայողը դիմադրություն ցույց չի տվել, նրա մոտ ամբողջական պահունակով ավտոմատ է եղել։ Երբ մեր իրավապահ մարմինները մոտեցել են, նա առանց դիմադրության հանձնվել է։
Ավելին, Փաշինյանն ասաց, թե նախնական տվյալներով՝ ադրբեջանցի զինծառայողը «գնացել է, էդ տանը քնել, հետո տանտերերը եկել են, հայտնաբերել են, և էդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամեն ինչը»։
Նրա խոսքով՝ քանի որ երկու կողմն էլ դեռ բուժօգնություն է ստանում և չեն կարող ամբողջական ներկայացնել եղելությունը, պետք է սպասել ապաքինմանը՝ մանրամասն հարցաքննության համար։ Փաշինյանը բացարձակ անհեթեթություն է անվանել այն տեղեկությունները, թե դիվերսիա է եղել կամ սահմանը 1-ից ավելի ադրբեջանցիներ են անցել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանքի որոշում է կայացվել։ Նա այժմ երևանյան ԲԿ–ներից մեկում է։
Հավելենք, որ Շաքիի դեպքից հետո ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը։
Լրահոս
0