https://arm.sputniknews.ru/20261006/sahmann-aporini-hatats-adrbejanci-zintsarajvoghn-arnvazn-vorvosh-zhamanak-kmna-hhum-pashinjan--107761624.html
Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողն առնվազն որոշ ժամանակ կմնա ՀՀ–ում. Փաշինյան
Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողն առնվազն որոշ ժամանակ կմնա ՀՀ–ում. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է` դեռ հարց է` ադրբեջանցի զինվորը մտածվա՞ծ է սահմանը հատել, թե՞ մոլորվել է։ Նա հայտնել է` կա պայմանավորվածություն, որ զինվորների թեման... 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T20:41+0400
2026-10-06T20:41+0400
2026-10-06T21:49+0400
հայաստան
ադրբեջանցի
զինծառայող
նիկոլ փաշինյան
շաքի
գերի
ադրբեջան
սահման
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107763053_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0c4a75223c29a0b4f05eee574eeef939.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն առնվազն որոշ ժամանակ կմնա Հայաստանում։ «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ինչ վերաբերում է ադրբեջանցուն հայ գերիների հետ փոխանակելու հարցին, Փաշինյանը նշել է` նախկինում ևս դեպքեր եղել են, որ զինվորները սահման են անցել, և Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն կա այն մասին, որ զինվորների՝ սահմանն անցնելու հարցերն առանձին են դիտարկվելու։«Ենթադրենք՝ մենք ասացինք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը կարա մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»,- նշել է Փաշինյանը։Ինչ վերաբերում է այն հարցին, որ ադրբեջանցի Մուսաևը սահմանն անցնելուց բացի նաև հանցագործություն է կատարել, ՀՀ վարչապետը նշել է՝ դրա համար էլ քննություն է ընթանում, ադրբեջանցի զինծառայողը կալանքի տակ է։Նրա խոսքով՝ քննությունը նաև կպարզի, թե արդյոք զինվորը մտածված է անցել Հայաստանի սահմանը, թե մոլորվել է ու հայտնվել Հայաստանում։Փաշինյանը նշել է` սահմանի ամբողջ երկայնքով մեծ խտությամբ տեսադիտարկման համակարգեր կան, սակայն թանձր մառախուղի ժամանակ այն կարող է չգործել։ Ըստ նրա՝ նախնական տեղեկություններ կան, որ թանձր մառախուղ է եղել։«Տեղանքը շատ բարդ է, և որոնողական աշխատանքներ են տարվել քանի օր երկու կողմից, ընդ որում` դրոններով և այլն, բայց չի հայտնաբերվել, որովհետև տարածքը շատ բարդ է, և էնտեղ հեշտ է պատսպարվել։ Իհարկե, պետք է քննություն արվի մանրամասն, թե ինչպես է պատահել, որ անցել է»,- ասել է Փաշինյանը։Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու գոնե Շաքի գյուղի բնակիչները զգուշացված չեն եղել, ՀՀ վարչապետի խոսքով, ապացույց չի եղել, որ այդ զինվորը ՀՀ տարածք է անցել։Ըստ նրա՝ կարևոր է այն, որ ադրբեջանական կողմը ոչ միայն տեղեկացրել է հայկական կողմին, այլ որոնողական աշխատանքների ընթացքում կողմերն անընդհատ կապի մեջ են եղել։«Խոսքն այն մասին է, որ 10-15 կմ ճակատով կա հավանականություն, որ զինվոր է անցել անմարդաբնակ տարածքներով, սարերով, ձորերով, այդ հատվածում կատարվել են որոնողական աշխատանքներ»,- նշել է Փաշինյանը։ՀՀ վարչապետը հայտնել է՝ Ադրբեջանում ևս քրեական վարույթ կա նախաձեռնված տվյալ զինծառայողի նկատմամբ դասալքության հոդվածով։ Նա շեշտել է՝ ադրբեջանցի զինծառայողը, որը Հայաստանում անձի է վնասել, դատապարտվելու է, որովհետև խոսքն այստեղ իրավական գործընթացի մասին է։Ըստ Փաշինյանի՝ ձերբակալության ժամանակ ադրբեջանցի զինծառայողը դիմադրություն ցույց չի տվել, նրա մոտ ամբողջական պահունակով ավտոմատ է եղել մոտը։ Երբ մեր իրավապահ մարմինները մոտեցել են, նա առանց դիմադրության հանձնվել է։Նրա խոսքով՝ քանի որ երկու կողմն էլ դեռ բուժօգնություն է ստանում և չեն կարող ամբողջական ներկայացնել եղելությունը, պետք է սպասել ապաքինմանը՝ մանրամասն հարցաքննության համար։ Փաշինյանը բացարձակ անհեթեթություն է անվանել այն տեղեկությունները, թե դիվերսիա է եղել, կամ սահմանը 1-ից ավելի ադրբեջանցիներ են անցել։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
շաքի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը, առնվազն որոշ ժամանակ, կմնա Հայաստանում - Փաշինյան
Sputnik Արմենիա
Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը, առնվազն որոշ ժամանակ, կմնա Հայաստանում - Փաշինյան
2026-10-06T20:41+0400
true
PT0M53S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107763053_471:0:1911:1080_1920x0_80_0_0_f1e4c1ddee1963b9bc4271d11eae6620.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջանցի, զինծառայող, նիկոլ փաշինյան, շաքի, գերի, ադրբեջան, սահման, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ադրբեջանցի, զինծառայող, նիկոլ փաշինյան, շաքի, գերի, ադրբեջան, սահման, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողն առնվազն որոշ ժամանակ կմնա ՀՀ–ում. Փաշինյան
20:41 06.10.2026 (Թարմացված է: 21:49 06.10.2026) ՀՀ վարչապետը նշել է` դեռ հարց է` ադրբեջանցի զինվորը մտածվա՞ծ է սահմանը հատել, թե՞ մոլորվել է։ Նա հայտնել է` կա պայմանավորվածություն, որ զինվորների թեման առանձին է դիտարկվելու։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն առնվազն որոշ ժամանակ կմնա Հայաստանում։ «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում։ Քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է»,- ասել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանցուն հայ գերիների հետ փոխանակելու հարցին, Փաշինյանը նշել է` նախկինում ևս դեպքեր եղել են, որ զինվորները սահման են անցել, և
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն կա այն մասին, որ զինվորների՝ սահմանն անցնելու հարցերն առանձին են դիտարկվելու։
«Ենթադրենք՝ մենք ասացինք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը կարա մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»,- նշել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ադրբեջանցի Մուսաևը սահմանն անցնելուց բացի նաև հանցագործություն է կատարել, ՀՀ վարչապետը նշել է՝ դրա համար էլ քննություն է ընթանում, ադրբեջանցի զինծառայողը կալանքի տակ է։
Նրա խոսքով՝ քննությունը նաև կպարզի, թե արդյոք զինվորը մտածված է անցել Հայաստանի սահմանը, թե մոլորվել է ու հայտնվել Հայաստանում։
Փաշինյանը նշել է` սահմանի ամբողջ երկայնքով մեծ խտությամբ տեսադիտարկման համակարգեր կան, սակայն թանձր մառախուղի ժամանակ այն կարող է չգործել։ Ըստ նրա՝ նախնական տեղեկություններ կան, որ թանձր մառախուղ է եղել։
«Տեղանքը շատ բարդ է, և որոնողական աշխատանքներ են տարվել քանի օր երկու կողմից, ընդ որում` դրոններով և այլն, բայց չի հայտնաբերվել, որովհետև տարածքը շատ բարդ է, և էնտեղ հեշտ է պատսպարվել։ Իհարկե, պետք է քննություն արվի մանրամասն, թե ինչպես է պատահել, որ անցել է»,- ասել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու գոնե Շաքի գյուղի բնակիչները զգուշացված չեն եղել, ՀՀ վարչապետի խոսքով, ապացույց չի եղել, որ այդ զինվորը ՀՀ տարածք է անցել։
Ըստ նրա՝ կարևոր է այն, որ ադրբեջանական կողմը ոչ միայն տեղեկացրել է հայկական կողմին, այլ որոնողական աշխատանքների ընթացքում կողմերն անընդհատ կապի մեջ են եղել։
«Խոսքն այն մասին է, որ 10-15 կմ ճակատով կա հավանականություն, որ զինվոր է անցել անմարդաբնակ տարածքներով, սարերով, ձորերով, այդ հատվածում կատարվել են որոնողական աշխատանքներ»,- նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտնել է՝ Ադրբեջանում ևս քրեական վարույթ կա նախաձեռնված տվյալ զինծառայողի նկատմամբ դասալքության հոդվածով։ Նա շեշտել է՝ ադրբեջանցի զինծառայողը, որը Հայաստանում անձի է վնասել, դատապարտվելու է, որովհետև խոսքն այստեղ իրավական գործընթացի մասին է։
Ըստ Փաշինյանի՝ ձերբակալության ժամանակ ադրբեջանցի զինծառայողը դիմադրություն ցույց չի տվել, նրա մոտ ամբողջական պահունակով ավտոմատ է եղել մոտը։ Երբ մեր իրավապահ մարմինները մոտեցել են, նա առանց դիմադրության հանձնվել է։
«Նախնականով դեպքն էսպես է եղել` ինքը գնացել է, էդ տանը քնել ա, հետո տանտերերը եկել են, հայտնաբերել են, և էդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամեն ինչը»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քանի որ երկու կողմն էլ դեռ բուժօգնություն է ստանում և չեն կարող ամբողջական ներկայացնել եղելությունը, պետք է սպասել ապաքինմանը՝ մանրամասն հարցաքննության համար։ Փաշինյանը բացարձակ անհեթեթություն է անվանել այն տեղեկությունները, թե դիվերսիա է եղել, կամ սահմանը 1-ից ավելի ադրբեջանցիներ են անցել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին
հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և
երկամսյա կալանք է կիրառվել։