00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շաքի մտած ադրբեջանցին պատժի առնվազն մի մասը պետք է կրի ՀՀ–ում. Փաշինյան

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով՝ Շաքիում կատարվածը կրիմինալ միջադեպ է, իսկ Հայաստանում, ցավոք, ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շաքի համայնք մտած ադրբեջանցին պատժի առնվազն մի մասը պետք է կրի Հայաստանում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի հարցին, թե ադրբեջանցի զինծառայողն ինչ ճակատագիր կունենա Հայաստանում։
«Միանշանակ և աներկբա դա ՀՀ–ում տեղի ունեցածը քրեական հանցագործություն է։ Գործը պետք է քննվի, այն պետք է ուղարկվի դատարան, պետք է որոշում կայացնի, որը պետք է մտնի օրինական ուժի մեջ, և պատժի կրումը` առնվազն մի մասը, պետք է տեղի ունենա ՀՀ–ում, ի՞նչն է խնդիրը»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանում էլ է այդ փաստով քրեական գործ հարուցված։
Փաշինյանի խոսքով՝ Շաքիում կատարվածը կրիմինալ միջադեպ է, իսկ Հայաստանում, ցավոք, ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։
«Իմիջիայլոց, ՀՀ-ում բազմաթիվ մարդիկ կան դատապարտված սահմանի ապօրինի հատման համար։ Բոլոր երկրներում․․․ Հայաստանում չկա մի այդպիսի սահման, որի ապօրինի հատման փաստ տեղի չի ունենում անընդհատ»,– հայտարարեց վարչապետը` ավելացնելով` թեպետ մայրական բնազդը շատ ուժեղ է, բայց երբ դիմում ես ոստիկանություն (նկատի ունի Շաքիում ադրբեջանցի զինվորականի կրակոցից տուժած կնոջը. խմբ.), ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին։
Ադրբեջանցի զինվորին մեղսագրվող արարքները կարող են ավելանալ կամ վերաորակվել. իրավաբան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարց ուղղեց Փաշինյանին, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը հատել Հայաստանի սահմանը, ինչու տեղի բնակչության հետ կոմունիկացիա չի ապահովվել, և ինչու է մայրը ստիպված եղել իր մայրական բնազդով առաջնորդվել ու միայնակ դուրս գալ ադրբեջանցի զինվորի դեմ։
Փաշինյանը պատասխանեց, որ չի եղել վստահություն, որ ադրբեջանցի զինվորը գտնվում է Հայաստանի տարածքում։
«Թե ինչպես է անցել Հայաստանի սահմանը, այդ հարցով կատարվում է քննություն։ Մենք չգիտենք, թե ինչպես է անցել։ Երբ առաջիկայում ցուցմունք կտա, կտանի, ցույց կտա, թե որտեղով է անցել, այդ ժամանակ շատ կոնկրետացված, շատ անհատականացված կնայենք, թե ականապատ դաշտերն ինչու չեն աշխատել, ականապատվա՞ծ են, թե՞ ակնապատված չեն»,–ասաց Փաշինյանը։
Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին` Փաշինյանը նշեց, որ չի հասկանում պատգամավորի վրդովմունքը մայրական բնազդի հետ կապված։
«Ես ասում եմ` մայրական բնազդն աշխատել է, որովհետև մայրական բնազդն ամեն ինչից ուժեղ է։ Ի՞նչն էր այդտեղ վրդովվեցուցիչ։ Եթե մի պահ ենթադրենք, որ կարելի էր մայրական բնազդը կառավարելիության տիրույթում պահել և մի քանի րոպե սպասել ոստիկանության ժամանելուն, մեծ հավանականությամբ` էդ ամեն ինչը տեղի չէր ունենա»,–ասաց նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
Լրահոս
0