00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանցի զինվորին մեղսագրվող արարքները կարող են ավելանալ կամ վերաորակվել. իրավաբան

© Photo : СМИՆասիմի Մուսաև
Նասիմի Մուսաև - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Բաժանորդագրվել
Դավիթ Թումասյանը վերլուծել է Սյունիքում ադրբեջանցի զինվորի մասին հայտնի տեղեկությունները և ներկայացրել դրանց վերաբերյալ իրավական գնահատականներ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի Շաքի գյուղում 39-ամյա Անի Ավետիսյանի վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին մեղսագրվող արարքները, կախված իրավական գնահատականներից, կարող են ավելանալ կամ վերաորակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
© SputnikԴավիթ Թումասյան
Адвокат Давид Тумасян - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Դավիթ Թումասյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածով` պետական սահմանի ապօրինի հատում, հրազենի ապօրինի շրջանառություն և փոխադրում, բնակարանի անձեռնմխելիության խախտում, անձի ազատության կամ առողջության/կյանքի դեմ ուղղված հանցագործություն` ծանրացնող հանգամանքներով։
Թումասյանը կարծում է, որ քննության առարկա պիտի դառնա ոչ միայն կնոջ, այլև երեխաների ուղղությամբ կրակելու հանգամանքը, քանի որ մամուլի հրապարակումների համաձայն` կրակոցը եղել է երեխաների ուղղությամբ, և կինը փորձել է պաշտպանել երեխաներին։
«Երեխաների նկատմամբ կրակոցի պարագայում նորից պետք է արարքը մեղսագրվի` ըստ անձի դիտավորության։ Եթե սպանելու նպատակով էր կրակում երեխաների ուղղությամբ, կունենանք սպանության փորձ, որը կատարվել է ծանրացնող հանգամանքում, ինչը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն»,– պարզաբանեց մասնագետը։
Թումասյանի խոսքով` բնակարանի անձեռնմխելիության խախտումից բացի, ադրբեջանցու պահվածքի վերլուծությունը վկայում է, որ ադրբեջանցին նաև սնվել է այնտեղ, օգտվել ինչ–որ պարագաներից։ Իրավական գահատականով սա կարող է որակվել իբրև հափշտակություն։
Միաժամանակ նա շեշտեց, որ ինչպես արդեն մեղադրանքում ներառված 5 հոդվածները, այնպես էլ իր կողմից քննարկված վերջին 2 –ը հանդիսանում են ուղղակի դիտավորությամբ կատարված հանցագործություններ։ Այսինքն` անձը պետք է գիտակցեր այդ արարքի հակաիրավականությունը։
«Ինձ չի թվում, որ ինչ-որ մեկը կկարողանա հիմնավորել, որ նա նպատակ չի ունեցել ապօրինի ուրիշի բնակարան մտնելու, այնտեղ մնալու, քնելու կամ ուրիշի գույքը հափշտակելու, իր նպատակների համար օգտագործելու և տանտերերին վնաս պատճառելու նպատակ»,– ասաց Թումասյանը։
Նրա խոսքով` եղանակային պայմաններից ելնելով սահմանահատումը հնարավոր է, որ կատարված լինի առանց ուղղակի դիտավորության, և սա դեռ քննությունը պետք է պարզի։ Բայց սահմանը հատելուց հետո, Թումասյանի համոզմամբ, ադրբեջանցին հստակ գիտակցել է, որ գտնվում է այլ պետության տարածքում, և նրա հաջորդ քայլերն արդեն բխել են այդ տրամաբանությունից։
«Պետք է պարզել` փորձե՞լ է հեռախոս հայթայթել և կապ հաստատել իր մերձավոր ազգականների հետ, փորձե՞լ է ինչ-որ եղանակով թաքցնել իր ով լինելը կամ հակառակը` բարձրաձայնել պատահական անցորդների կամ այլ անձանց շրջանակներում։ Փաստը, որ ինքը գիտակցել է, որ գտնվել է ՀՀ–ում, անհնար է, որ չհիմնավորվի, որովհետև թե այդ տան նիստուկացը, թե՛ հեռուստացույցի ալիքները, թե՛ տարբեր առարկաները, թեկուզ սննդամթերքի վրա հայերեն մակնշումը, գրառումնեըը անհնար է, որ չստեղծեին տպավորություն, որ ինքը գտնվում է այլ պետության տարածքում»,– նշեց իրավաբանը։
Թումասյանի գնահատմամբ` եթե քննությամբ հիմնավորվի, որ սահմանահատումը տեղի է ունեցել պատահականության պատճառով, մեխանիկորեն կբացառվի նաև զենքի մաքսանենգությունը, որովհետև միայն պետական սահմանը ապօրինի հատելու պարագայում է քննարկվում մաքսանենգության հարցը։ Այս պարագայում, եթե դասալքության փաստը չհիմնավորվի, վերոհիշյալ 2 հոդվածներով քրեական հետապնդումը հնարավոր է` դադարեցվի։ Նրա կարծիքով` դրա փոխարեն քննության ընթացքում բացահայտված նոր հանգամանքներով ադրբեջանցի զինվորին առաջադրված մեղադրանքը պետք է լրացվի նոր` չի բացառվում` է՛լ ավելի ծանր հանցանքներով, որոնց համակցությամբ նշանակված պատիժը կարող է լինել 15-25 տարուց մինչև ցմահ ազատազրկում։
Հայտնի է, որ ադրբեջանցի զինվորի նկատմամբ դասալքության մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցված նաև Ադրբեջանում։ Բայց, ինչպես նշեց իրավաբանը, ՀՀ Քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների համար օտարերկրյա քաղաքացիները ենթարկվում են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով և ՀՀ տարածքում։
Այս հանգամանքը, ըստ նրա, բացառում է նախաքննության կամ դատական վարույթի փուլում արտահանձնման հնարավորությունը։ Նման հարց կարող է ծագել միայն դատապարտումից հետո` ԱՊՀ երկրների շրջանակում գործող համապատասխան պայմանագրերի հիման վրա։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել։
Լրահոս
0