00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

CCBE–ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման դեպքին

© Sputnik / Asatur YesayantsԵրեմ Սարգսյան
Երեմ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Բաժանորդագրվել
CCBE-ն նշել է, որ փաստաբանները պետք է կարողանան իրավաբանական օգնություն տրամադրել՝ գործելով անկախ և առանց անհարկի միջամտության՝ անկախ վարույթի բնույթից, վստահորդի ինքնությունից կամ գործի առանձնահատկություններից։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) ուսումնասիրել է փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման դեպքը և արձանագրել, որ փաստաբանը պետք է կարողանա իր մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց ճնշման, խոչընդոտման կամ անպատշաճ միջամտության, իսկ նրա մասնագիտական գործունեության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները պետք է պահպանվեն որպես փաստաբանական գաղտնիք։
Դեռևս հուլիսին ՀՀ Փաստաբանների պալատը դատապարտել էր Երեմ Սարգսյանին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթից հեռացնելը` որպես պաշտպան, և որպես վկա հարցաքննության կանչելը։ Դրանից հետո ՀՀ փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE): Պալատի խորհրդի մտահոգությունները վերաբերվել էին փաստաբանի` առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի վարույթին մասնակցելուց ազատելուն, նույն վարույթով որպես վկա հարցաքննության հրավիրելուն, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելուն:
«Փաստաբանների պալատի դիմումին ի պատասխան՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) իրավասու մարմիններին ուղղված ուղերձով ընդգծել է փաստաբանի անկախության, մասնագիտական գործունեության ազատ իրականացման, փաստաբանական գաղտնիքի և պաշտպանության իրավունքի արդյունավետ ապահովման հիմնարար նշանակությունը։ CCBE-ն իր պատասխանում հիշեցրել է, որ փաստաբանների դերն արդարադատության իրականացման և օրենքի գերակայության պաշտպանության գործում առանցքային նշանակություն ունի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը նշել է, որ փաստաբանները պետք է կարողանան իրավաբանական օգնություն տրամադրել՝ գործելով անկախ և առանց անհարկի միջամտության՝ անկախ վարույթի բնույթից, վստահորդի ինքնությունից կամ գործի առանձնահատկություններից։
Հատուկ ընդգծվել է, որ այս սկզբունքը առավել կարևոր նշանակություն ունի քրեական վարույթներում, քանի որ պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումն արդար դատաքննության իրավունքի էական բաղադրիչներից է։
CCBE-ն իրավասու մարմիններին կոչ է արել ապահովել, որպեսզի այս հիմնարար սկզբունքները գործնականում լիարժեքորեն պահպանվեն, և փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել անկախ, ազատ և առանց անպատշաճ միջամտության՝ միաժամանակ երաշխավորելով քրեական վարույթի շրջանակում գտնվող անձանց իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը։
CCBE-ն իր պատասխանում Հայաստանին կրկին կոչ է արել առաջնահերթ կերպով ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան։
Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ Երեմ Սարգսյանին հեռացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթից՝ թույլ չտալով լինել նրա պաշտպանը։ Միաժամանակ, Երեմ Սարգսյանին վկայի կարգավիճակով հարցաքննության էին հրավիրել։ Սարգսյանը վստահ է, որ քննչական կոմիտեն այդ քայլին գնացել է՝ վախենալով, որ իրենց ապօրինությունները կբացահայտվեն։ Փաստաբանը հայտնել էր, որ բողոքարկելու է այս որոշումը դատախազությունում և դատարանում։
Լրահոս
0