https://arm.sputniknews.ru/20261007/artahandznvats-siriaci-vardzkannern-azatazrkvats-en-hima-te-voch-pashinjani-pataskhany-107819480.html
Արտահանձնված սիրիացի վարձկաններն ազատազրկվա՞ծ են հիմա, թե՞ ոչ․ Փաշինյանի պատասխանը
Արտահանձնված սիրիացի վարձկաններն ազատազրկվա՞ծ են հիմա, թե՞ ոչ․ Փաշինյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Գալյանը հայտարարել էր, թե Արցախյան 44-օրյա պատերազմում Բաքվի կողմից կռվող սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ նրանք պետք է շարունակեն կրել... 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T19:11+0400
2026-10-07T19:11+0400
2026-10-07T19:11+0400
արցախ
սիրիա
վարձկաններ
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107809637_0:0:1600:901_1920x0_80_0_0_2a24ecd5cb758b309e68bac72808b1ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդպես էլ չպատասխանեց հարցին` այս տարվա հունվարին արտահանձնված սիրիացի վարձկանները ներկայում ազատազրկվա՞ծ են, թե՞ ոչ։Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, թե Արցախյան 44-օրյա պատերազմում Բաքվի կողմից կռվող սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ նրանք պետք է շարունակեն պատիժը կրել։«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց վարչապետից, թե ինչու են սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել Սիրիային, այլ ոչ թե ուղիղ, այն դեպքում, երբ Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կան։Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցած երկու վարձկան ահաբեկիչներին՝ Մեհրեդ Մուհամմադ ալ–Շխերիին և Յուսեֆ Ալաաբեդ ալ-Հաջիին, ցմահ ազատազրկման էր դատապարտել 2021 թվականի մայիսին:
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107809637_0:0:1422:1066_1920x0_80_0_0_80c23ac38c9621fa4a9694cd0615534b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, սիրիա, վարձկաններ, թուրքիա
արցախ, սիրիա, վարձկաններ, թուրքիա
Արտահանձնված սիրիացի վարձկաններն ազատազրկվա՞ծ են հիմա, թե՞ ոչ․ Փաշինյանի պատասխանը
Ավելի վաղ Գալյանը հայտարարել էր, թե Արցախյան 44-օրյա պատերազմում Բաքվի կողմից կռվող սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ նրանք պետք է շարունակեն կրել պատիժը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդպես էլ չպատասխանեց հարցին` այս տարվա հունվարին արտահանձնված սիրիացի վարձկանները ներկայում ազատազրկվա՞ծ են, թե՞ ոչ։
Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերին
Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարար
Սրբուհի Գալյանը հայտարարեց, թե Արցախյան 44-օրյա պատերազմում Բաքվի կողմից կռվող սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ նրանք պետք է շարունակեն պատիժը կրել։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց վարչապետից, թե ինչու են սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել Սիրիային, այլ ոչ թե ուղիղ, այն դեպքում, երբ Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կան։
«Նորմալ միջազգային պրակտիկա է, երբ տարբեր երկրների դատապարտյալներ պատժի հետագա կրման համար հանձնվում են տարբեր երկրների։ Այդպես անում է ՀՀ-ն, այսպես անում են ՀՀ-ի պարագայում»,- հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցած երկու վարձկան ահաբեկիչներին՝ Մեհրեդ Մուհամմադ ալ–Շխերիին և Յուսեֆ Ալաաբեդ ալ-Հաջիին,
ցմահ ազատազրկման էր դատապարտել 2021 թվականի մայիսին: