https://arm.sputniknews.ru/20260204/siriaci-vardzkannery-pvokhancvel-en-pajmanvov-vor-irenq-petq-e-sharunaken-patizh-krel-galjan-98382276.html
Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել․ Գալյան
Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել․ Գալյան
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով՝ դա արվել է Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու համար, իսկ Թուրքիայի միջոցով են փոխանցվել, որպեսզի Թուրքիայի հետ էլ... 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T12:22+0400
2026-02-04T12:22+0400
2026-02-04T12:46+0400
սրբուհի գալյան
վարձկաններ
սիրիա
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98379241_0:83:1600:983_1920x0_80_0_0_d7ca446ffd133618acc43f0ce5c410de.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում Բաքվի կողմից կռվող սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ նրանք պետք է շարունակեն պատիժը կրել։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Հարցին՝ ինչու են նրանք Թուրքիայի միջոցով փոխանցվել, նախարարն էլ հարցով պատասխանեց՝ արգելվա՞ծ է Թուրքիայի միջոցով փոխանցել։Ընդգծեց՝ վարձկանները փոխանցվել են նաև Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու, ինչպես նաև օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում։ Վստահեցրեց՝ չկա որևէ արգելք՝ այդ պետության միջոցով դատապարտյալների փոխանցման համար։Նախարարը նաև շեշտեց, որ հարցը միայն իրավական հիմք ունի։ Ինչո՞վ է առաջնորդվել Երևանը Արցախում բռնված սիրիացի վարձկաններին փոխանցելիս
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98379241_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1364be67ab00d1eb90aa3987e8144a10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբուհի գալյան, վարձկաններ, սիրիա, արցախյան պատերազմ
սրբուհի գալյան, վարձկաններ, սիրիա, արցախյան պատերազմ
Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել․ Գալյան
12:22 04.02.2026 (Թարմացված է: 12:46 04.02.2026) ՀՀ արդարադատության նախարարի խոսքով՝ դա արվել է Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու համար, իսկ Թուրքիայի միջոցով են փոխանցվել, որպեսզի Թուրքիայի հետ էլ հարաբերությունները լավարկվեն։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում Բաքվի կողմից կռվող սիրիացի վարձկանները
փոխանցվել են պայմանով, որ նրանք պետք է շարունակեն պատիժը կրել։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Այդ անձինք փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով։ Այսինքն՝ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել։ Հարցը կարգավորվել է քրեական վարույթներով իրական օգնության մասին օրենքով։ Ըստ դրա՝ պրոցեսը կարող է իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Դա արվել է՝ գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք։ Այս քայլն արվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելացնելու համար»,- նշեց Գալյանը։
Հարցին՝ ինչու են նրանք Թուրքիայի միջոցով փոխանցվել, նախարարն էլ հարցով պատասխանեց՝ արգելվա՞ծ է Թուրքիայի միջոցով փոխանցել։
Ընդգծեց՝ վարձկանները փոխանցվել են նաև Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու, ինչպես նաև օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում։ Վստահեցրեց՝ չկա որևէ արգելք՝ այդ պետության միջոցով դատապարտյալների փոխանցման համար։
Նախարարը նաև շեշտեց, որ հարցը միայն իրավական հիմք ունի։